26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ուսանողների թվի կրճատման պատճառը արտագաղթն է.սոցիոլոգ

Վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանում բուհերի թիվը կրճատվել է 25-ով՝ 85-ից հասնելով 60-ի, իսկ ուսանողների թիվը 110 հազարից դարձել է 85 հազար։

Այս մասին այսօր` օգոստոսի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։

Սոցիոլոգի  խոսքով՝ բուհերի և ուսանողների թվի նվազումը միայն ծնելիության և արտագաղթի հետ չէ կապված. «Կարևոր խնդիր է նաև այն, որ դպրոցի շրջանավարտների մոտ 60 տոկոսը մասնագիտական կողմնորոշում չունի»։

«2012 թ․ ընդունվել է 21 300 ուսանող, ավարտել է 12 300-ը, 60 տոկոսն է ավարտել։ Նույնը մենք ակնկալում ենք այս շրջանում։ Հիմնականում պահպանվում են այն մասնագիտությունները, որտեղ երեխան դեռ դպրոցում ուղղված է դրան, այցելում է համապատասխան դպրոց։ Այդ մասնագիտություններում կրճատում համարյա չի նշվում, իսկ հումանիտար առարկաներում, ինչպես նաև տնտեսագիտության դեպքում բավականին լուրջ կրճատումներ են»,- նշեցլ է սոցիոլոգը։

Ասուլիսի մյուս բանախոսը` կրթության միջազգային ակադեմիայի նախագահ Անահիտ Հարությունյանը ուսանողների թվի կրճատումը առաջին հերթին կապում է բնակչության թվի սակավության հետ: Նա համոզված է, որ պատճառը բուհերի վատ կամ լավ աշխատանքը չէ։

Այս տարի Կրթության միջազգային ակադեմիայում հիմնականում պակաս չի եղել բժշկական և հումանիտար ուղղություններով։ Նախորդ տարվա համեմատ՝ ուսանողների թիվն աճել է, բայց 10 տարվա կտրվածքով՝ անհամեմատ նվազել։

«Այս փուլում հայ շրջանավարտներին ենք ընդունում, և գրեթե նույնն է մասնագիտությունների առումով։ Բայց արդեն օգոստոսին սփյուռքահայ դիմորդների հոսքն է սկսվելու և հենց նրանց վրա էլ հույսը դնում ենք։ Կարծում եմ՝ տեղերը համալրելու առումով բոլոր բուհերն էլ հույսը դնում են արտասահմանցի ուսանողների վրա»,- ասել է Հարությունյանը։

ԵՊՀ միջհամալսարանական կրթության վարչության պետ Վաչագան Գալստյանն էլ հայտնել է , որ ընդունելության քննությունների առաջին, երկրորդ փուլերին եղել է 9559 դիմորդ, որից ընդունվել է 8266-ը։ Նախորդ տարվա համեմատ այս տարվա ցուցանիշը նվազել է մոտ 500-ով։

Երևանի պետական համալսարանում վերջին տարիներին հատկացված տեղերից 1․5-2 անգամ ավելի ուսանողներ կան ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, մշակութաբանության, միջազգային հարաբերությունների, իրավագիտության ֆակուլտետներում, բայց ընդունվողների թիվը տարեցտարի նվազում է ֆիզմաթ և բնագիտական բաժիններում։

«1995-2008 թթ․ ֆիզմաթ և բնագիտական ֆակուլտետներում ունեցել ենք նաև հարցազրույցով ընդունելություն, որն օգնում էր համալրել թափուր տեղերը։ Հաշվի առնելով, որ մեր տնտեսության զարգացման համար շատ կարևոր է հիմնարարը գիտությունների դերը, վերջին տարիներին մենք դիմում ենք պատկան մարմիններին, որպեսզի թույլ տան հարցազրույցով ընդունելությունը վերականգնել»,- հայտնել է  Գալստյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ