26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սերժ Սարգսյանը կմասնակցի Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը

ՀՀ Սերժ Սարգսյանն այսօր՝ օգոստոսի 5-ին, մեկնել է Իրան, որտեղ կմասնակցի Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը: Արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրան են ժամանել ավելի քան 50 երկրի պատվիրակություններ, գրում է irna.ir-ը։

Նշվում է, որ երդմնակալության արարողությունը տեղի կունենա այսօր, Իրանի Մեջլիսում՝ տարբեր երկրների քաղաքացիական և ռազմական պաշտոնյաների, այդ թվում՝ 8 նախագահի, 19 խորհրդարանական խոսնակի և 92 բարձրաստիճան միջազգային պատվիրակության ներկայությամբ:  

68-ամյա Հասան Ռոհանին երկրորդ անգամ Իրանի նախագահի պաշտոնում ընտրվել է մայիսի 19-ին կայացած ընտրությունների արդյունքում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ