26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

HERO՝ հերոս բառը Թուրքիայում արգելված է

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ուշագրավ դեպք է գրանցվել Կարսում…Ֆուտբոլային հանդիպման ժամանակ թիմերից մեկի երկրպագում HERO գրառմամբ շապիկով է ներկայացել մարզադաշտ,որը գրավել է տեղի ոստիկանների ուշադրությունը…Ոստիկանները բերման են ենթարկել ֆուտբոլային երկրպագուին,որն ի դեպ,պարզվել է, որ Ադրբեջանի քաղաքացի է և կարճատև զրույցից հետո որոշում են ընդունել վտարել ադրբեջանցուն Թուրքիայից…
HERO բառի նկատմամբ Թուրքիայում ուշադրությունը մեծացավ անցյալ տարվա անհաջող հեղաշրջման կազմակերպիչների և մասնակիցների դեմ առաջին դատական նիստից հետո,որը սկսվել է վերջերս…Մեղադրվողներից մեկի HERO գրառմամբ շապիկը կասկածելի էր թվացել իրավապահներին,որոնք այն վերծանել էին որպես Hoca Efendi Razi Olsun…(Ե՛վ թող վարպետը գոհ լինի…)…Իսկ “վարպետ”-ի տակ ի նակտի ունեն ԱՄՆ-ում բնակվող հոգևոր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին,որին Էրդողանի վարչակարգը մեղադրում է պետական հեղաշրջման կազմակերպման մեջ…
Այսինքն,Թուրքիայում ոչ պաշտոնապես,բայց արգելված է HERO բառը,որի համար մարդկանց կարող են բանտարկել կամ վտարել երկրից…
Հիշեցնեմ,որ մի քանի օր առաջ Թուրքիայի օրենսդիր մարմինը օրենք ընդունեց,որի համաձայն Թուրքական խորհրդարանի շենքում արգելվում է արտաբերել “Քրդստան”,”քրդաբնակ վիլայեթներ” և “Հայոց ցեղասպանություն” արտահայտությունները…
Հ.Գ.19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Համիդ II-ը բացի “Հայաստան”-ից արգելում էր օգտագործել H20-ն՝ջրի քիմիական ֆորմուլան…Տխրահռչակ սուլթանը մտածում էր,որ H20-ն օգտագործողները ակնարկում էին,որ նա ոչնչություն է՝ԶՐՈ…»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ