27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Պաշտպանի աջակցությամբ զորակոչիկը ծառայության է անցել բնակության վայրին մոտ գտնվող զորամասում

Զորակոչիկը մայրը խնդրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը որդունբնակության վայրին մոտ գտնվող զորամաս զորակոչելու հարցում:

Պաշտպանի աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության ստորաբաժանման աշխատակիցները նույն օրն այցելել են Հանրապետական կենտրոնական հավաքակայան:

ՀՀ պաշտպանության նախարարության իրավասու ներկայացուցիչների հետ համատեղ ուսումնասիրվել են զորակոչիկի ընտանեկան դրությունը հավաստող փաստաթղթերը:

Արդյունքում, զորակոչիկը մասնակցել է բնակության վայրին մոտ գտնվող զորամասում ծառայելու արտոնություն ունեցող զորակոչիկների համար նախատեսված վիճակահանությանը, և զինվորական ծառայության անցել բնակության վայրին մոտ գտնվող զորամասում:

 

Իրազեկում.

«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ժամանակ, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության ընթացքում բնակության վայրին մոտ գտնվող զորամասում ծառայելու արտոնությունից օգտվում են`

ա) միայնակ և տարիքային կենսաթոշակի անցած կամ երրորդ խմբի հաշմանդամ հոր կամ մոր միակ զավակը.

բ) Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության, զինված ուժերում և այլ զորքերում ծառայության ընթացքում զոհված (մահացած) հայր (մայր) կամ եղբայր (քույր) ունեցող զորակոչիկները.

գ) ամուսնացած և մեկ երեխա ունեցող զորակոչիկները.

դ) երկկողմանի ծնողազուրկ զորակոչիկները, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ այն զորակոչիկները, որոնք չունեն չափահաս քույր կամ եղբայր:

 

Բնակության վայրին մոտ գտնվող զորամաս է համարվում զորակոչիկի հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրից մինչև 150 կմ տեղակայված զորամասը:

 

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ