26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Գյումրին մեր տունն է, օր էդպես վերաբերվինք վարչապետի ծրագիրն էլ հաջող ընթացքով կերթա» /տեսանյութ/

  

Մի քանի ամիս է Գյումրիում սկսվել են Կումայրի արգելոց թանգարանի տարածքում Ռուսթավելի փողոցի շինարարական աշխատանքները:  Վարչապետի  որոշմամբ Գյումրիում զբոսաշրջության զարգացման համար, սկսվեց պատմական միջուկի վերականգնման աշխատանքները: Հենց այս փողոցում կարելի գտնել պատմական տարբեր շինություններ, բայց պատմական  տեսքը  ճիշտ ներկայացնելու համար,  փոխվեց ու բարելավվեց ողջ կոմունիկացիոն ցանցը:

Շիրակացի փողոցից մինչև Սայաթ-Նովա փողոցն ընկած հատվածում ամբողջովին ավարտված են կոմունիկացիոն համակարգի նորացման աշխատանքները, կատարվել է հետլիցք, որոշ հատվածներում փողոցը բետոնապատվել է  ու  ընթանում են խճապատման աշխատանքները:

Աշխատանքների ընթացքին հետևում են նաև գյումրեցիները:  Տիկին Մարիամը  գոհ է  աշխատանքների ընթացքից ու  հույս ունի որ  աստիճանաբար քաղաքի տեսքի փոփոխությունը զբոսաշրջիկների կբերի քաղաք:

«Որպես տուրիստական միջավայր շատ լավ կլինի, փողոցի քարերը նորը լավ է, չնայած հներն էլ վատ տեսք չունեին: Ստեղ շատ աշխատանքներ կան անելու, մայթերը վերանորոգեն, կանաչ տարածքներ լինեն, մաքրություն պետք է լինի, որ հնությունը գեղեցիկ երևա մաքրության կողքին», ասաց Նելլին:

Իսկ այն հարցին, թե  հին խճաքարերը պահպանելն էր ճի՞շտ, թե՞ նորով փոխարինումը, անցորդներից  մեկը պատասխանեց.

«Քարը քար է,  էականը քարի պատմական եղնելը չէ, պատմությունը հաշվի առնելով մեկտեղ հանդերձ, պետք է , որ մարդիկ  իրանց մեջ ինչ որ քարեր հեռացնեն, փոխեն իրանց, որ հնից եկել, հնացած մնացել է: Հնից բաներ կան, որ պետք է պահել, բայց բաներ կան, որ խանգարենգը, հակառակը»,-ասաց Կարինեն ու  հավելեց, որ Գյումրին բոլորի տունն է, եթե հոգացավ վերաբերմունք լինի, ամեն լավ ծրագի իրականություն կդառնա:   

Նախորդ շաբաթ  Կարեն Կարապետյանը  այցելել է  Գյումրի ու  լրագրողների հետ ճեպազրույցում, ամփոփելով այցի արդյունքները, վարչապետը դրական է գնահատել Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում կատարվող շինարարական աշխատանքները՝ նշելով. «Սեպտեմբերին ավարտում ենք այս փողոցի շինարարությունը: Կարծում եմ՝ օրինակելի, նոր ենթակառուցվածքներով՝ ջուր, գազ, էլեկտրաէներգիա, կապ, փողոց ենք կառուցում և փողոցային շինարարության նոր մշակույթ ենք ներդնում»: 

36235

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ