27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Երկու Աղվանները նույն օրում պապիկ են դարձել․ Հրապարակ

«Հրապարակը» գրում է. «Երեկ երկու Աղվանները՝ Աղվան Վարդանյանն ու Աղվան Հովսեփյանը, պապիկ դարձան։ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանի որդին երրորդ աղջիկն ունեցավ, իսկ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի միջնեկ որդին՝ Միսակը, առաջնեկին, որին, ի պատիվ պապի, որոշել են անվանել Աղվան:

Աղվան Հովսեփյանը երեք որդի ունի եւ երեք թոռ։ Կրտսեր որդին ԿԲ-ում է աշխատում, Գարեգին Նուշիկյանի դստեր հետ է ամուսնացած: Ավագ որդին՝ Նարեկը, ԱԱԾ քննիչ է, իսկ Միսակն ատամնաբույժ է։

Աղվան Վարդանյանն էլ երկու զավակ ունի եւ 5 թոռ։ Նորածնի տատիկը՝ Վարդանյանի խնամի Մարգարիտ Եսայանը, երեկ թոռան ծնվելու կապակցությամբ Ֆեյսբուքում չէր թաքցրել իր ուրախությունը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ