26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բուրավետ աղբի փաթեթներ, բուժիչ սեղանի հանքային ջուր. ինչ սխալներ ենք տեսնում (տեսանյութ)

 «Մենք պիտի մտածենք, թե ինչ դարդ ու ցավեր ունենք իրապես` լեզվի հետ կապված: Այս հարցեն այնքան խորն ու կարևոր են, քանի որ լեզուն առնչվում է մեր հանրային կյանքի տարբեր ոլորտներին»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց լեզվաբան Արտաշես Մարտիրոսյանը: Ըստ նրա` ինչ լեզվով, որ հասարակության մեծ մասն է խոսում, նույնն էլ գեվազդի լեզուն է:

«Պատճառը մեր ազգին բնորոշ օտարամոլությունն է, որ մեզ խեղդում է, որ վաղուց կա»,-նշեց նա, ապա մի քանի օրինակ բերեց: «Ասում են` իրական սուրճ, իրական շահում, անհատական գազի կաթսաներ, փոխանակ ասեն գազի անհատական կաթսաներ: Կամ բուրավետ աղբի փաթեթներ, փոխանակ ասեն աղբի բուրավետ փաթեթներ: Բուժիչ սեղանի հանքային ջուր, ստացվում է, որ սեղանն է բուժիչ, ոչ թե հանքային ջուրը»:

«Պատկերացրեք նրա կրթական ցենզը, զարգացվածության աստիճանը: Էլ չեմ ասում, թե ինչ չարչրկված վիճակում է էլիտար բառը: Էլիտար շենք, էլիտար խորոված:

Մեզ մոտ նաև վահանակների մեծամասնությունն է օտարագիր: Կան վահանակներ, որ հայատառ են, բայց հայի մտքին ու լեզվին ոչինչ չեն ասում: Օրինակ` քոֆի հաուզ, գարդեն մոլ, այս մոլերը մեզ խեղել են: Կամ ինչո՞ւ պիտի լինի «Երևան սիթի», թող լինի «Երևան քաղաք»: Կամ ի՞նչ է մեզ ասում «Սաս» հապավումը: Այս բոլոր հարցերը կանոնակարգման ենթակա են, պետականորեն պիտի վերանայվեն ու կարգավորվեն այս հարցերը»:

Արտաշես Մարտիրոսյանն ընդգծեց, որ Լեզվի պետական տեսչության կազմը պիտի ընդլայնվի, ապա այս մարմինը պիտի ստուգումներ անի, տուգանքներ նշանակի:

Henaran.am-ի հարցին, թե արդյոք այս խմդիրների պատճառ չէ նաև այն, որ քաղաքական գործիչներն էլ լեզվական բարձր իմացություն չունեն, Արտաշես Մարտիրոսյանը համաձայնեց` նկատելով, որ եթե մեր քաղաքական գործիչները կիրթ լինեին, այս խնդիրն այսքան մեծ չէր լինի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ