27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ամերիկացի հայտնի լուսանկարիչը ցանկանում է ապրել Հայաստանում /ֆոտո/

Ամերիկացի հայտնի լուսանկարիչ  Ռոբերտ Ուիթմանը բավականին պատկառելի տարիքում որոշեց այցելել Հայաստան:  Ուիթմանը սիրահարվեց հազարամյակների պատմություն ունեցող երկրին և մտածում է անգամ այստեղ մշտական բնակություն հաստատելու մասին:

-Լուսանկարչությունը Ձեզ համար մասնագիտությո՞ւն է, թե՞ աշխատանք: Կպատմե՞ք Ձեր անցած ճանապարհի մասին

-70-ական թվերին եղել եմ, ինչպես ասում են,  հիպպի, և կար երեք բան, որ ես երբեք չէի ցանկանա անել: Առաջին հերթին ես ունեի երկար մազեր և մորուք, դրա համար չէի ցանկանա ունենալ այնպիսի աշխատանք, որ կթելադրեր կտրել մազերս, և չէի ցանկանա ունենալ ռեգուլյար աշխատանք: Նաև չէի ցանկանա հագնել պիջակ և փողկապ:

Մի անգամ ես դիտեցի ֆիլմ մի անգլիացի լուսանկարչի մասին,  ով ուներ երկար մազեր, հագնում էր ջինս և ուներ իր շուրջը պտտվող գեղեցիկ կանայք, և ես մտածեցի, որ  լավ աշխատանք է լինել լուսանկարիչ:

Քանի որ առաջին անգամ եք Հայաստանում,  ի՞նչ եք մտածում Հայաստանի և հայերի մասին

-Ես շրջագայել եմ ամբողջ աշխարհով և կարծում եմ, որ հայերը ամենալավ և անկեղծ մարդիկ են, որոնց երբևէ հանդիպել եմ: Կցանկանայի վերադառնալ և ապրել այստեղ:

Հայաստանում ի՞նչ տեսարժան վայրեր եք այցելել:

-Եղել եմ Երևանում, Դիլիջանում, Սևանում, Գառնիում և այլ վայրերում:

Ձեր հավանած  հայկական ուտեստը:

-Ես շատ  հավանեցի քաբաբը, ձկան գաթան, հայկական հացը և բանջարեղենը:

Ձեր կարծիքով` որո՞նք են հայ և ամերիկացի ժողովուրդների միջև նմանությունները և տարբերությունները:

-Իմ կարծիքով` հայերը անկեղծ են և մարդամոտ, ոչ բոլորն են մտած  հեռախոսների մեջ (ժպտում է):  Նաև ուրախ եմ, որ Հայաստանում ընտանիքը կարևոր է: Ես չունեմ ընտանիք և երբ եկա ու տեսա բոլորին իրենց ընտանիքներով, դա շատ գեղեցիկ էր: Իսկ Ամերիկայում ոչ ոք չի մտածում այդ մասին, ամեն մեկը իր գործով է զբաղվում:

 

Հարցազրույցը՝ Արայիկ Գրիգորյանի

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ