27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կարգին քեֆ են արել.Հրապարակ

 «Ծաղկաձորում ավանդաբար անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի եզրափակիչ փուլից հետո այս տարի բարձրաստիճան պաշտոնյաների եւ սպորտասերների մասնակցությամբ բավականին մեծ խնջույք է կազմակերպվել օլիմպիական գլխավոր մարզահամալիրում կամ սպորտբազայում, որը ժամանակին վերակառուցել, ապա Ալբերտ Բոյաջյանի հետ մասնավորեցրել է Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր Իշխան Զաքարյանը։

Որքան էլ զարմանալի է, տեւական «անհետացումից» հետո խնջույքին եւ մրցույթի եզրափակիչ միջոցառմանը մասնակցել է նաեւ Իշխան Զաքարյանը։ Ներկաները նկատել են, որ նա, ինչպես եւ մնացյալ մասնակիցները, բավական բարձր տրամադրություն են ունեցել, պարել են բոլորը, նույնիսկ նախագահ Սերժ Սարգսյանը։

Ներկա են եղել Գագիկ Ծառուկյանը, Դավիթ Լոքյանը, Խաչիկ Ասրյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Մրցույթին մասնակցած անձանցից մեկը տպավորված պատմում էր ճոխ սեղանների եւ աննախադեպ թանկանոց խմիչքների մասին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ