26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իր մտահոգությունն է հայտնել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակին

«Ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ խաղաղ բնակչության նկատմամբ թիրախավորվածգնդակոծությունները կանխարգելելու ուղղությամբ քայլեր են անհրաժեշտ».

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իր մտահոգությունն է հայտնել ԵԽ մարդու իրավունքներիհանձնակատարի գրասենյակին

 

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝  ադրբեջանական զինված ուժերի կողմից2017թ. հուլիսի 20-22-ին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը գնդակոծելու վերաբերյալ, հեռախոսազրույցէ ունեցել Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցչի հետ:

Արման Թաթոյանը մտահոգություն է հայտնել,որ ադրբեջանական զինված ուժերը թիրախավորում ենհատկապես քաղաքացիներին և նրանց գույքը, գնդակոծում են գյուղերի դպրոցները, մանկապարտեզները, բնակելի տները, հատկապես՝ օրվա այն ժամերին, երբ ավելի մեծ է խաղաղ բնակիչների կյանքին և առողջությանը վնաս պատճառելու հավանականությունը:

Պաշտպանը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է հրապարակայնորեն դատապարտի քաղաքացիական բնակչության թիրախային գնդակոծությունները:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակիպայմանավորվածության համաձայն՝ վերջին օրերին Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Բարեկամավանգյուղերի գնդակոծությունների ու դրանց հետևանքների վերաբերյալ տվյալները հատուկ սկզբունքով կամփոփվեն և կներկայացվեն հանձնակատարին:

 

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ