26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Տեղի ունեցավ ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2017» մրցույթի պարգևատրման արարողությունը

Հուլիսի 22-ին, Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում տեղի ունեցավ ամենամասսայական մարզական միջոցառման՝ ՀՀ Նախագահիմրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» ամենամյա 14-րդ մրցույթի, փակման հանդիսավոր արարողությունը և մրցանակակիրներիպարգևատրումը: 

Հանդիսավոր արարողությանը և պարգևատրմանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի ևերիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Երևանիքաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ մարզպետները և պաշտոնատար այլ անձինք:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունեց «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի բոլոր մասնակիցներին և հաղթողներին, մաղթեց նրանցնորանոր հաջողություններ: Հանրապետության Նախագահը մրցույթի հաղթողներին հանձնեց վկայագրեր, դրամական պարգևներ և հուշանվերներ, իսկեզրափակիչ փուլ անցած 144 ընտանիքի և հաշմանդամություն ունեցող 23 ընտանիքի բոլոր երեխաները ստացան մարզահագուստներ և խրախուսականնվերներ: 

ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ավանդույթի համաձայն, 100 հազար ՀՀ դրամ դրամական պարգևներ հանձնեց տարիքային չորս խմբերի ևհաշմանդամություն (մայր կամ հայր) ունեցող ընտանիքների ամենակրտսեր մասնակիցներին: 

Մրցույթի առավելագույն միավորներ հավաքած չորս տարիքային խմբերում միասին վերցրած ընդհանուր հաշվարկով 1-ին տեղը գրավեց Երևանի թիմը, 2-րդ տեղը՝ Կոտայքի մարզի թիմը, իսկ 3-րդ տեղը՝ Շիրակի մարզի թիմը: 

Բացի մրցանակակիր թիմերից՝ պարգևներ ստացան նաև 4 տարիքային խմբերում լավագույնը ճանաչված ընտանիքները: Առաջին տեղը զբաղեցրածընտանիքները պարգևատրվեցին 500-հազարական դրամով, 2-րդ տեղը զբաղեցրածները՝ 400-հազարական դրամով, իսկ 3-րդ տեղը զբաղեցրածները՝300-հազարական դրամով:

Հիշեցնենք, որ «Լավագույն մարզական ընտանիք 2017» մրցույթի 1-ին փուլին Արցախից, Երևան քաղաքից և ՀՀ 10 մարզերից մասնակցել են 1516 ընտանիք կամ 4548 մարդ, իսկ եզրափակիչ փուլին մասնակցող 144 ընտանիքներին միացել են նաև հաշմանդամություն ունեցող 23 ընտանիքներ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ