20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինչպե՞ս պայքարել հարթաթության դեմ

 «Հարթաթաթությունը կանխարգելելն ավելի հեշտ է, երբ պացիենտը փոքր է, այնպես որ, ծնողները պետք է ուշադիր լինեն. Եթե երեխան նման խնդիր ունի, անմիջապես մետք է դիմել մասնագետը, որպեսզի նա համապատասխան խորհուրդներ տա: Երեխայի համար կոշիկներ ընտրելիս հարկավոր է շատ ուշադիր ու շրջահայաց լինել։ Երեխային հարկավոր է կոշիկ հագցնել այն ժամանակ, երբ նա սկսում է առաջին քայլերն անել», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց էրգոթերապևտ Գոհար Հովհաննիսյանը։
 
Ըստ մասնագետի՝ երեխայի կոշիկներն ընտրելիս հարկավոր է ստուգել, տեսնել՝ արդյո՞ք դրա ներբանային հատվածն ամուր է, քանի որ այդ ամրությունը փոքրիկին օգնում է ավելի հեշտ ֆիքսել քայլքը ու ոտքը թեք չդնել որնաթաթի հատվածում։ «Մի կարևորագույն խորհուրդ կուզենայի տալ։ Երեխային ստիպելով մի՛ քայլեցրեք՝ նրան հատուկ սայլակի մեջ դնելով կամ ձեռքից բռնելով ու քայլեցնելով, փոքրիկին մի՛ դրդեք քայլել՝ պնդելով, որ այդպես ավելի շուտ նա քայլել կսովորի։ Փոքրիկը պետք է ինքնուրույն դա այսպես ասած՝ նախաձեռնի։ Իհակե, այդ դեպքում պետք է շատ ուշադիր լինել, օգնել նրան»։ Մասնագետը խորհուրդ տվեց գնել կաշվե կոշիկներ, քանի որ այդ դեպքում փոքրիկի ոտքի մաշկն այդպիսի կոշիկների մեջ «կարողանում է շնչել»։ Էրգոթերապևտը խորհուրդ տվեց անմիջապես դիմել բժշկի՝ երեխայի մոտ տափականերբանության հատկանիշներ նկատելու պարագայում։ Ըստ մասնագետի՝ վաղ տարիքում այդ խնդիրը կանխարգելելն անհամեմատ ավելի հեշտ է, քանի որ գոյություն ունեն կոշիկներ՝ հատուկ ներդիրներով, որոնք հնարավորինս դրական կերպով լուծում են տափականերբանության խնդիրը։
 
Հասմիկ Բալեյան
 
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ