27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է Հայաստան

 ՌԴ-ում դատապարտված Հրաչյա Հարությունյանը 20.07.2017թ-ին տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար: 

Այս մասին տեղեկացնում է   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Դատապարտյալի փոխանցումից հետո, համաձայն վերը նշված կոնվենցիայի 10-րդ հոդվածի, օտարերկրյա պետության կայացրած դատավճիռը պետք է ճանաչվի ՀՀ իրավասու դատարանի կողմից՝ կատարելով քրեորեն պատժելի արարքի համապատասխանեցում ՀՀ քրեական օրենսգրքին՝ անփոփոխ թողնելով սահմանված պատիժը: ՌԴ իրավասու դատարանի դատավճիռը ճանաչելուց և այն կատարման ուղարկելուց հետո ՀՀ ներպետական օրենսդրության համաձայն՝ պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը և պատիժը կրելու վայրը  որոշում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության տեղաբաշխման հանձնաժողովը: Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանն իր «Կամազ» մակնիշի մեքենայով 2013թ.-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ։ Ըստ դատավճռի՝ ամբողջությամբ ապացուցվել է, որ Հարությունյանը խախտել է ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները: Հարությունյանը տեղյակ է եղել բեռնատարի արգելակման համակարգի անսարքության մասին և ինքն իրեն գիտակցաբար այնպիսի վիճակի մեջ է դրել, որ չի կարողացել վերահսկել մեքենան և վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի հետևանքով ավտովթար է եղել, և մարդիկ են զոհվել:    

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ