26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Տեր, իմ հույսը Դու Ես

Ով բնակվում է Բարձրյալն Աստծո հասու օգնությամբ, 
այդ հովանիով երկնքի մեջ է հանգիստն իր գտնում: 
Նմանը պիտի Տե՛ր Աստծուն ասի՝ 
ինձ ընդունողը այդ Դու՛ Ես միայն, ապավե՛ն Աստված, 
իմ հույսը միշտ Քե՛զ է բարձրանում: 

Ինձ որս անողի դրած թակարդից Նա՛ պիտի փրկի 
և ազատի ինձ այն խոսքերից, որ հոգին դնում են խռովությա՛ն մեջ: 
Հարկ եղած պահին կշալակի՛ քեզ 
և Նրա հաղթող թևերի’ վրա պիտի հույս դնես: 
Ճշմարտությունը Նրա որպես զենք՝ շո՛ւրջդ կըլինի: 

Գիշերվա ահից դու չե՛ս վախենա, 
ո՛չ էլ ցերեկով թռչող սուր նետից: 
Խավարում շրջող որևէ բանից դու չե՛ս խռովվի, 
ո՛չ էլ կեսօրին, երբ որ դևերը գայթակղության որոգայթ դնեն: 

Հազա՛ր հազարներ քո կողմից կընկնեն, 
տասնյա՜կ հազարներ՝ Աջի հարվածից, 
թե մոտենան քեզ չա՛ր նպատակով: 
Միայն աչքո՛վդ դու պիտի տեսնես անկումը նրանց՝ 
հատուցումները մեղավորների, 
որովհետև, Տե՛ր, իմ հույսը Դո՛ւ Ես: 

Բարձրյալի՛ն ես քո ապավենն արել` 
երբեք չե՛ն կարող չարքերն հասնել քեզ, 
և տանջանքները չե՛ն մոտենա քո բնակարանին: 
Հրեշտակներին պատվիրել է Նա, որ պահպանե՛ն քեզ՝ 
քո բոլո՜ր- բոլոր ճանապարհներում. 
քեզ պիտի բռնեն իրենց ձեռքերով, 
որպեսզի երբե՛ք ոտքդ չզարկե՛ս որևէ քարի: 

Դու պիտի քայլես իժերի՛ նաև քարբերի՛ վրա 
և առյուծների՛ն և վիշապների՛ն՝ կոխելո՛վ անցնես: 
-Փրկեցի՛ նրան, քանի որ նա Ի՛մ վրա հույս դրեց, 
հովանի՛ն եղա, քանի որ Անունըս նա լա՛վ ճանաչեց: 
Իմ առջև՛ պիտի աղոթքներ կարդա և նրա խոսքը Ես պիտի լսե՛մ, 
և կողքի՛ն լինեմ նեղության պահին: 

Ես նրան պիտի փրկե՛մ փորձանքից, 
փառավորությա՛ն հասցնեմ նրան, 
ազատությունն իմ ճանաչեցնելով՝ 
գոհացընեմ նրան երկա՜ր օրերով: 

Սաղմոս 90

Փոխադրությունը՝ Մաքսիմ Ոսկանյանի

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ