26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Խոստացված տնտեսական աճը չի կատարվել, դրա համար կառավարություններ են փոխվել. ՀՀ նախագահ

«Ես կարծում եմ՝ կարևորը միտումն է և այն ընթացքն է, որ մենք այսօր ունենք: Ընթացքը դրական է: Մենք գործ ունենք մարդկանց, պրոցեսների հետ, մենք չենք կարող կանխատեսել բոլոր պրոցեսները: Այսօր մենք և շատ-շատ հզոր երկրներ ունակ չենք միջազգային տնտեսական իրավիճակների մասին ունենալ ստույգ տեղեկություններ, դրա համար ասում ենք կանխատեսումներ»,-«Ռ-էվելյուցիա» հաղորդմանն ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն` անդրադառնալով առաջիկա տարիներին 3 միլիարդ դոլարի ներդրում ներգրավելու ՀՀ կառավարության խոստմանը:

«Յուրաքանչյուր հաշվարկ հիմնվում է ենթադրվող պրոցեսների ու թվերի վրա: Ես համաձայն եմ, որ իրատեսությունը միշտ մեզ պետք է ուղեկցի, բայց իմ ասածն ուրիշ է՝ ես տեսնում եմ դրական տեղաշարժեր մեր տնտեսությունում: Ես տեսնում եմ ներդրումների ավելացման հնարավորություններ՝ էական չափով ավելացման: Ինձ համար մեծ նշանակություն ունի պրոցեսը, իսկ պրոցեսները դրական են ընթանում»,-հավելել է Սերժ Սարգսյանը:

Ինչ վերաբերում է նախորդ կառավարությունների խոստացած տնտեսական աճերին ու դրանց չիրագործմանն, ինչպես նաև իր խոստումների չկատարմանը, ապա նախագահն ասել է. 

 

  «Նախ՝ երկրորդ անգամ նախագահ ընտրվելիս իմ ծրագրում ես որևէ թիվ չեմ հնչեցրել: Այդ թվերը զետեղված են Կառավարության՝ 2013թ.-ի ծրագրում, որը հաստատել է Ազգային ժողովը: Այնտեղ բազմաթիվ ցուցանիշներ կային, որոնք կատարվել են: Այո՛, նվազագույն աշխատավարձի մասով չի կատարվել մինչև վերջ: Տնտեսական աճի մասով՝ մինչև վերջ: Այն ժամանակ կառավարությունը խոստացել էր և իմ հավանությանն էր արժանացել այն, որ նվազագույն աշխատավարձը պետք է կրկնապատկվի: Այն ժամանակ նվազագույն աշխատավարձը եղել է 32.5 հազար դրամ, արդեն անցյալ տարի մեր նվազագույն աշխատավարձը 55 հազար էր: Այսինքն՝ չի կրկնապալտվել, 1.7 անգամ է աճել:  0.3 անգամ չենք  կատարել մեր ասածը: Ընդ որում, ասել ենք, որ Կառավարությունը նպատակադրում է»:

Դիտարկմանը, թե 6-ից 7 տոկոս տնտեսական աճ էր խոստացվել, 3.5 է ստացվել, նախագահն արձագաքնել է. «Ո՛չ, խոստացվել է 5-ից 7 տոկոս, բայց եղել է 3 տոկոս: Դրա համար էլ կառավարություններ են նաև փոխվել: Իսկ ո՞րն է ավելի լավ՝ ասեինք, որ 2 տոկոս ենք աճելու, աճեինք 3 տոկոս և ուսներս ծեծելով ասեինք՝ տեսենք, ավել արեցինք: Հաջորդը, իմ ելույթը, փառք Աստծո, հնչել է ընտրությունների հետո, ոչ թե մինչև ընտրությունները: Այսինքն՝ ես նպատակադրում եմ անում, խնդիր եմ դնում գործադիր մարմին առջև: Ձեր դիրքերից ելնելով՝ ես ի՞նչ նշաձող պետք է դնեմ: Ցա՞ծր նշաձող պետք է դնեմ, թե պետք է նշաձող դնել, որին պետք է ձգտել հասնել: Ես այդպես եմ հարմար գտել: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է, որ ես հայտարարեմ՝ 2 տոկոսը բավարար է տնտեսական աճի համար, դա իր խնդիրն է: Ես համարում եմ, որ միշտ պետք է ավելիին ձգտել»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ