26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Թող ոչ մեկը իրեն ապահով չզգա»

Մեկ տարի առաջ «Սասնա ծռեր» խումբը գրավեց ոստիկանության ՊՊԾ գունդը: 40 անձի նկատմամբ հարուցված քրեական գործերը հասել և քննվում են դատարաններում, ևս 20-ը սպասում են նախաքննության ավարտին:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն այս առնչությամբ  Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Դա տեղի ունեցավ այն պատճառով, որ,  ցավոք, մարդիկ տեսան՝ լեգալ ճանապարհով որևէ  բան փոխել չի լինում այս երկրում, հետևապես պետք է պարտադրանքի ու բռնության մեթոդների դիմել, քանի որ  մյուս մեթոդները ուղղակի չէին աշխատում:   Դրա փաստարկն այն էր, որ  նրանք պնդում էին՝ իշխանությունները տարիներ ի վեր բռնության ու խաբեության  են դիմել, մնում է՝ նույն լեզվով խոսել ու կանգնեցնել նրանց. ասվածի մեջ, ցավոք, հստակ փաստարկներ կային»:

Քաղաքագետը շեշտեց՝ ցավալի է, բայց իշխանությունները ՊՊԾ գնդի գրավման դեպքերից հետո անգամ դասեր չքաղեցին:

«Այո,  այդ դեպքերից, մեծ հաշվով, չշահեց ո՛չ հասարակությունը, ո՛չ էլ իշխանությունները դաս առան: Մի բան էլ. այդ վտանգը չեզոքացված չէ.  հասարակությունը չի վստահում այս իշխանություններին, այս իշխանթյունները  հասարակական շահը չեն արտահայտում:  Ոչ լեգիտիմ ընտրությունները հաջորդեցին միմյանց. քաղաքական դաշտը դեֆորմացիայի է ենթարկվել: Մարդիկ էլ իրենց օտարված են զգում քաղաքականությունից: Վտանգներով  հղի իրավիճակի առաջ ենք կանգնած հիմա: Թող ոչ մեկը իրեն ապահով չզգա, չմտածի՝ ապահովագրված է վտանգներից», – նշեց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ