27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Որպեսզի Քրիստոսը գործի քո կյանքում

«Նա աշխարհի մեջ էր, և աշխարհը նրանով եղավ, սակայն աշխարհը նրան չճանաչեց։ Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները նրան չընդունեցին» (Հովհ. 1:10-11)։

Յուրայինի և օտարի պրոբլեմը միշտ էլ եղել է։ Բոլոր ժամանակներում ու հասարակություններում ընդունված է` յուրային լինելը լավ է, իսկ օտարը` մերժելի։ Բայց Քրիստոսի պարագային ամեն ինչ այդքան էլ պարզ չէ։ Պարզվում է, որ յուրայինն անպայման նա չէ, ում ճանաչում ենք, իսկ ավելի ճիշտ՝ նա է, ում կարծում ենք որ ճանաչում ենք։ Իսկ յուրայիններին հատուկ ուշադրություն դարձնելու, նրանց լսելու կարիք չկա՝ մենք իրենց լավ ենք ճանաչում և գիտենք թե ինչ պիտի ասեն։

Իսկ օտարն այլ հարց է. օտարին չենք ճանաչում և կարևոր չէ որտեղից է, կամ ով է, նրան մենք մերժում ենք, սակայն մեզ ավելի հետաքրքիր է, թե նա՛ ինչ է ասում։ Մերժում ենք, բայց և ուշադիր հետևում ենք նրան, գուցե ոչ բարեկամաբար, բայց ուշադիր ենք նրա նկատմամբ։ Չէ՞ որ օտարին պետք է հասկանալ։ Իսկ օտարին ճանաչելու երկու տարբերակ կա. նրան ընկալել այնպիսին, ինչպիսին մենք ենք ցանկանում, կամ ընդունել այնպիսին ինչպիսին նա կա։

Քրիստոսին պետք է ընդունենք ու ընկալենք այնպիսին ինչպիսին Նա կա։ Արդյունքում ստացվում է, որ և՛ օտարները, և՛ յուրայինները չէին ճանաչում Քրիստոսին, թեև յուրայինները կարծում էին, թե ճանաչում են։ Իսկ օտարները գոնե այդ խաբկանքից հեռու էին։

Աստծուն ճանաչել չցանկանալը հիմնական խնդիրներից մեկն էր, որին բախվում էր Քրիստոս։ Որպեսզի Քրիստոս գործեր, մարդը պիտի ցանկանա և դիմի Իրեն, բայց ոչ թե հորինած, այլ իրական Քրիստոսին։

Տեր Եսայի քահանա Արթենյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ