26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Բավական բարդ է լինելու». ինչու է թիրախում «Ելքը»

«Քաղաքական դաշտը հենց նրա համար էլ քաղաքական դաշտ է, որ յուրաքանչյուր ասված կիքսը, նույնիսկ Սասուն Միքայելյանի դեպքում ես չէի ասի կիքս, ինքն, իմ կարծիքով, այն, ինչ ցանկացել է ասել, չի կարողացել քաղաքական մատչելի ձևով ասել: Բայց քաղաքականության համար բնորոշ է փորձել մրցակցի ցանկացած վրիպում, ցանկացած քայլ, որ կասկածելի է թվում դարձնել սկանդալի մակարդակի մի բան, քննարկման առարկա»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` խոսելով «Ելքի» պատգամավոր Սասուն Միքայելյանի արած հայտարարության մասին ու դրա շուրջ ծագած աղմուկի:

Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանն ասել էր, որ նախագահ Սարգսյանը պիտի լինի վարչապետ 2018-ից հետո: Հետո մեզ հետ զրույցում նա ասել էր, որ նկատի է ունեցել, որ նախագահը լինի վարչապետ, որպեսզի ի վերջո պատասխանատվություն կրի երկրի ղեկավարման համար ու ձախողվի: Այս հայտարարությունները և ընդդիմադիր, և իշխանական դաշտի կողմից քննադատաբար ընդունվեցին: Ընդդիմդիրներն սկսեցին քարկոծել Միքայելյանին ու «Ելքին» իշխանական լինելու մեղադրանքերով:

Ինչ վերաբերում է մեր հարցին, թե ինչպես է «Ելքն» իրեն դրսևորում, որպես ընդդիմություն, Վիգեն Հակոբյանն արձագանքեց, թե նա դասական ընդդիմություն է ներկայանում որպես: «Օրինակ դեմ է քվեարկում Կառավարության ծրագրին, «Ծառուկյան» դաշինքը միշտ չէ, որ այդպես է անում, երբեմն խղճի մտոք է առաջնորդվում, ինչպես իրենք են ասում, ինչը բնորոշ չէ ընդդիմության վարքագծին: Գիտե՞ք` ինչու են «Ելքի» շուրջ հենց այդ խոսակցություններն ընթանում, քանի որ «Ելքը»  3 քաղաքական ուժերի միավորում է, որոնք տարբեր ծագումնաբանություն ունեն, տարբեր կապեր են ունեցել, այդ թվում նաև տարբեր խոսակցություններ են գնացել իրենց սկզբնաղբյուրների մասին:

Եթե նույնիսկ մեկ կուսակցություն լիներ նման հետագծով, միշտ էլ նրա շուրջ ինչ-որ կասկածներ լինելու էին, առավել ևս մեր հասարակության մեջ, որտեղ ցանկացած բան համարվում է իշխանական նախագիծ»:

Քաղտեխնոլոգը շեշտեց, որ «Ելքի» ցանկացած հայտարարություն, քվեարկություն ու քայլ խոշորացույցի տակ է դիտվում: «Այս առումով բավական բարդ է լինելու «Ելքի», քանի որ իրենց դեմ աշխատում է ոչ միայն իշխանական մի հատվածը, այլև ընդդիմության մյուս հատվածները, որոնք ի դեմս «Ելքի» տեսնում են լուրջ մրցակից: Մենք էլ նկատում ենք, որ արտախորհրդարանական մի հատվածը «Ելքին» բավական լուրջ մեղադրանքներ է ներկայացնում հենց իշխանական նախագիծ լինելու կասկածով»:

Վիգեն Հակոբյանն ընդգծեց, որ դաշինքները, ինչպես հայոց պատմությունն է ցույց տվել, թույլ են լինում: «Դաշինքում միշտ ճաք կարողանում են գտնել: Ինչպես եղավ օրինակ «Միասնություն» դաշինքի հետ: Այս առումով շատ հատկանշական էր Վահրամ Բաղդասարյանի խոսքը, թե կտեսնենք, թե ինչ կլինի ձեզ հետ 2018-ից հետո: Մանավանդ այդ երկու գործիչներին մի քանի ամիս Թևան Պողոսյանն էր հաշտեցնում (հեղ. նկատի ունի Նիկոլ Փաշինյան, Էդմոն Մարուքյան)»,-եզրափակեց նա:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ