26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

24-ամյա Աստղիկը «այրվում է » բոլորիս աչքի առաջ. Առավոտ

Երեւանյան տապը մոտեցել է քառասուն աստիճանի սանդղակին: Անկողնում «այրվում է» երիտասարդ կինը: Տեսնելով իր ներկայացուցչին՝ ՀՀ փաստաբանների պալատի հան­րային պաշտպանի գրասենյակի փաստաբան Տաթեվիկ  Բուջատյանին, հուզվում է, նկարագրում անտանելի ցավերը  ձեռքերին, ոտքերին, «ասես «եռացրած ջուր լցրած լինեն վրաս»:

Մարտ ամսից նրան որեւէ բժիշկ չի այցելում եւ առաջին կարգի հաշմանդամը զարմացած է, երբ կանչի համար դիմելով տարածքային բժիշկներին, ստա­նում է հետեւյալ  հարցը՝ դուք կարո՞ղ  եք բժշկին տանել ֊բերել: Նույն հարցը հաշմանդամն էլ կարող է տալ. ի՞նչ եղավ  աթոռ- սայլակը, որը խոստացվել  է իրեն, իսկ խոստացողն էլ բժշկա֊ սոցիալական փորձաքննություն­ների հանձնաժողովն էր: Դուք կարո՞ղ եբ սայլակ տրամադրել լուսանկարում  պատկերված կնո­ջը, որպեսզի կարողանա գոնե դուրս գալ իրենց ափաչափ բա­կը :

Աստղիկ Մելքումյանի մասին փետրվարի 9-ի «Առավոտի»՝ «24-ամյա կնոջ ոտքերից արյան հետ որդեր էին դուրս գալիս» հրապարակմանն արձագանքեց տասը հազարից ավելի մարդ: Նրանք գրում էին, հուզված էին, գալիս էին խմբագրություն, առա­ջարկում էին իրենց օգնությունը, զանգում էին, խնդրում էին գրել հաշվեհամարը, եթե կա այդպիսին: Հրապարակումից ժամեր անց արձագանքեցին արդարա­դատության եւ առողջապահու­թյան նախարարները: Նույն օրը երկրորդ կարգի հաշմանդամ Աստղիկ Մեյքումյանը հոսպիտալացվեց:

Նա տեղափոխվեց ՀՀ առողջա­պահության նախարարության մաշկաբանության եւ սեռավա- րակաբանության բժշկագիտական կենտրոն, ուր մնաց մեկ ամիս: Ապա տեղափոխվեց եւ յոթ օր գտնվեց «էրեբունի» հի­վանդանոցում:

Մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտա­կան կենտրոնում մաշկային բաժանմունքի վարիչ Կարինե Սողոմոնյանը, բժիշկ Դավիթ Հարու­թյունյանը, մասնագետներն արեցին ամեն ինչ, որպեսզի Աստղիկի բաց վերքերը մշակվեն, ոտքերը լավանան: Աստղիկին այդ հիվանդանոցից դուրս գրելուց հետո տեսա ակնհայտ լավ տրամադրությամբ՝ ոտքերի ուռացությունն անցել էր, վերքերը լավացել, իսկ ձեռքերին ընդհանրապես որեւէ վերք չկար, կար թույլ կարմրություն միայն:

Էրեբունի հիվանդանոցում բժիշկներից մեկն ասել էր՝ քեզ հույս մի տուր, թե քայլելու ես: Մինչդեռ, օգնությամբ, նա մի քանի օր կարողացավ մոտենալ տան պատուհանագոգին:  Ինչ է այդ բժիշկը երդում չի տվել, չգիտի ցավն ինչ է»,- ասում է Աստղիկը:

Ի դեպ, նա այս տարվա մար­տից առաջին կարգի հաշման­դամ  է:

Աստղիկի հույսը հիվանդանոց­ներից տուն գալուց հետո այն էր, թե կհստակեցվի իր բուժման հետագա ընթացքը: Սակայն նրան մենակ ենք թողել: Նա մենակ է իր ցավի առաջ, մենակ՝ իր վեցամյա դստեր հետ, որին այս սեպտեմբերին նա անձամբ դպրոց չի կարողանա տանել: Նա այսօր չի կարողանում գրկել իր փոքրիկին, չի կարող շարժվել, չի կարող անգամ դեղ տալ իր փոքրիկին, որը մանկուց տառապում է երեւանյան հիվանդությամբ:  Նրան այս պահին օգնում է մայրը, որը չգիտի՝ ձեռք մեկնի անհասկանալի հիվանդությամբ տառապող դստերը, նրա փոքրիկին, թե՝ օրեր հետո ազգային բանակ մեկնող նորակոչիկ որդուն, թե ամուսնուն, որն օրնիբուն տան հոգսը հոգալու համար զբաղվում է աթոռների վերանորոգմամբ:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ