27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Թշնամական երկրից» դուրս ու ներս. ձկնորսի ճակատագիրը` «Ուռկան» ֆիլմում

Հարավկորեացի ռեժիսոր Կիմ Կի-դուկի «Ուռկանը» ֆիլմը հայ հանդիսատեսի սրտի լարերին դիպչեց: Երեկ «Ոսկե ծիրանի» ֆիլմացանկից հանդիսատեսի դատին ներկայացվեց վերոնշյալ ֆիլմը, որը  պատմում է Հյուսիսային Կորեայում ապրող մի ձկնորսի մասին: Նախ ներկայացվում է, թե ինչ թշվառ վիճակում է ապրում ձկնորս իր ընտանիքի հետ միասին: Հերթական անգամ սահմանամերձ գետակում ձնկորսության ժամանակ նավակի անսարքության պատճառով նա հայտնվում է «թշնամական հողում»` Հարավային Կորեայի տարածքում:

Բնականաբար, Հարավային Կորեայի  ոստիկանությունը ձերբակալում է ձկնորսին` մտածելով, որ լրտես է: Դաժան կտտանքների ենթարկվելուց հետո նրան հետ են ուղարկում սեփական երկիր: Իհարկե, մի շարք իրադարձություններ են կատարվում ձկնորսի հետ, որոնք ցույց են տալիս, թե որքան ցավալի երևույթ է պատերազմը, հակասությունները երկու երկրների միջև, ցույց է տրվում նաև հասարակ մարդկային ապրումներն ու ընկերության, ընտանիքի գաղափարը:

Ձկնորսի ճակատագրի միջոցով ցույց է տրվում Հարավային Կորեայի ծաղկուն կյանքը, սակայն ազատությունից բխող խնդիրները ևս:  Հայրենիք վերադառնալուց հետո էլ ձկնորսը հանգիստ չի ունենում, քանի որ այստեղ էլ հայրենի իշխանություններն են այլ աչքով նայում: 

Կոնֆլիկտ ունեցող երկրի հանդիսատեսին հատկապես սա հարազատ երևույթ է:

Հանրահայտ կորեացի կինոռեժիսոր Կիմ Կի-Դուկը չկարողացավ ինքը ներկայացնել հանդիսատեսին ֆիլմը, քանի որ Հայաստան չէր կարողացել ժամանակ: Նա այստեղ էր 2014 թվականին: «Երբ փոքր էի, Կորեայում բնակչության միայն 50 տոկոսը դպրոց հաճախելու հնարավորություն ուներ: Ես այն 50 տոկոսին եմ պատկանում, որը դպրոց չի հաճախել, միանգամից աշխատել եմ` մինչեւ 30 տարեկան: Հենց այդ տարիքում առաջին անգամ ֆիլմ դիտեցի ու կյանքս կտրուկ փոխվեց: Գործարանում էի աշխատում` ավտոմեքենաներ էինք հավաքում ու վերանորոգում, այնտեղ այնքան բան եմ սովորել, որ ոչ մի դպրոցում ինձ չէին սովորեցնի: Այնպես որ, կարելի է դպրոց չգնալ»,-այստեղ այցի ժամանակ պատմել էր նա:

attends a photocall for 'Geumul - The Net' during the 73rd Venice Film Festival at on September 1, 2016 in Venice, Italy.

attends a photocall for ‘Geumul – The Net’ during the 73rd Venice Film Festival at on September 1, 2016 in Venice, Italy.

31979610521_922d3c6149 The-Net-2016-korean-movie

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ