27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայաստանն ու Իրանը համատեղ կնպաստեն տարածաշրջանում աղետների ռիսկի նվազեցմանը

 

Հուլիսի 11-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության «Կարմիր մահիկի» ընկերակցության նախագահ Սեյեդ Ամիր Մոհսեն Զիայի գլխավորած պատվիրակությանը և ՀՀ ում ԻԻՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-իրանական համագործակցությունը աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ պատահարներին ու աղետներին համատեղ արձագանքման ոլորտում՝ Իրանի «Կարմիր մահիկի» ընկերակցության հետ համատեղ աշխատանքի միջոցով: Վերջինս Իրանում գործում է շուրջ 95 տարի և ունի մոտ 9000 աշխատակից:

Անդրադառնալով տարածաշրջանում աղետների ռիսկի կանխարգելման, խոցելիության բացահայատման ու բնակչության պատրաստվածության մակարդակի բարձրացման հիմնահարցերին՝ կողմերը քննարկել են փորձի փոխանակման և համատեղ ուսումնավարժանքի կազմակերպման հնարավորությունները:

ԱԻ նախարարը հատկապես կարևորել է իրանական փորձը նահանգային մակարդակում աղետների ռիսկի կառավարման և արագ արձագանքման ոլորտում՝ նշելով, որ Հայաստանը կարիք ունի ուժեղացնելու ճգնաժամային արագ արձագանքման համակարգը մարզերում:

Կողմերն անդրադարձել են նաև փրկարարական կամավորական ուժերի ձևավորման հնարավորություններին ու մեխանիզմներին, փրկարարների համար առաջին բուժօգնության դասընթացների կազմակերպմանը՝ վերջիններիս բուժպատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակով:

Հաշվի առնելով ԻԻՀ-ի և ՀՀ-ի միջև ակտիվ զբոսաշրջությունը՝ պայմանավորվածություն ձեռքբերվեց Հայաստան-Իրան ավտոճանապարհին համատեղ հերթապահությունների իրականացման վերաբերյալ: Նախարար Տոնոյանը նաև նշել է, որ հանձնարարել է Սյունիքի մարզի Ճգնաժամային կառավարման կենտրոնում ընդգրկել պարսկերեն լեզվին տիրապետող մասնագետներ, որպեսզի իրանցի զբոսաշրջիկները «911» ահազանգելու դեպքում հնարավորինս հեշտ սպասարկվեն:

Հանդիպման ավարտին հյուրերն այցելել են ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և Աղետների բժշկության կենտրոն՝ ծանոթանալու վերջիններիս գործառույթներին ու տեխնիկական հագեցվածությանը:  

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ