27 Հուլիսի, Հինգշաբթի, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Երրորդ պատերազմը. Իրատես

4bk6c62dbd306d8r3v_800C450

Մեկ տարի անց ապրիլյան քառօրյան սկսել են պատերազմ չանվանել, գերադասում են այլ եզրեր, հիմնավորումը՝ չորս օրը պատերազմ չէ: Սխալ է, կարճատև են արդի պատերազմները: Իսրայելը արաբական աշխարհի հետ վեցօրյա պատերազմում ներկա պետությունը ստեղծեց: Ի՞նչ էր հուլիսի 4-ը: Կանխված պատերա՞զմ, թե՞ հերթական սադրանք: Պատերազմ էր՝ տեղեկատվական: Բաքուն համաշխարհային աղմուկ բարձրացրեց սպանված Զահրա Գուլիևայի և Սահիբա Ալլահվերդիևայի համար, որ ապացուցի՝ հայերն ագրեսոր են ու վտանգավոր: Աղմուկը ստացվեց, արդյունքը՝ ոչ: Հայտարարություններ արեցին միջազգային բոլոր կառույցները, երբեմն՝ կրկնակի: Բոլորը բացառեցին ռազմական լուծումը՝ կոչելով դադարեցնել ռազմական գործողությունները: Դա չէր Բաքվի նպատակը: Ավելին՝ նույն օրերին ՌԴ ԱԳՆ-ն որոշեց Բաքվից պահանջել դադարեցնել հայկական ազգանունով ՌԴ քաղաքացիների հալածանքը: Սա դիվանագիտական լեզվով նշանակում էր՝ ոչ:

Ապրիլը ձեզ հերիք էր: Թեպետ մինչ այդ ռուս փորձագետները վերսկսել էին Ղարաբաղի հարցի ռազմական լուծման տարբերակներ շրջանառել՝ բացառելով այլ լուծում: Դա ադրբեջանական տեսակետն է՝ նրանք են փորձում շրջել իրավիճակը և դուրս գալ դիվանագիտական փակուղուց: Բաքուն չի ընդունում Վիեննայի օրակարգը, որը ստատուս քվոյի որոշակի ճանաչում է հետաքննության մեխանիզմների տեղակայմամբ, պահանջում է հայկական զորքի դուրսբերում ու իր տարածքային ամբողջականության պահպանում: Հայաստանը պնդում է հրադադարի վերահսկողության մեխանիզմների տեղակայումն ու Արցախի կարգավիճակի ճանաչումը: Տարիներով Բաքուն վարում էր նախապայմանային բանակցություններ, վերջապես Հայաստանն էլ նախապայման դրեց: Բաքուն համոզվեց, որ պատերազմն արգելված է, հաջորդ քայլը կարող է լինել կա՛մ ԼՂ կարգավիճակի ճանաչումը, կա՛մ բանակցությունների սառեցումը՝ մինչև նոր սկզբունքներ:

Բաքվին հուսադրող ոչինչ չհնչեց հուլիսի 4-ին հաջորդած հայտարարություններում, ավելին՝ անկախ լրատվամիջոցներն արձանագրեցին, որ Ադրբեջանը բնակավայրերում է տեղակայում մարտական դիրքերը և արգելում է բնակչությանը հեռանալ, իսկ դա միջազգային կոնվենցիաների խախտում է: Արձանագրելն արձանագրում են, բայց ի՞նչ է հետևում: Կսահմանվե՞ն պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ՝ գործնականում ահաբեկչություն ձեռնարկելու համար ոչ միայն հայկական երկու պետությունների, այլև իր անզեն բնակչության դեմ՝ նրանց դարձնելով թնդանոթի միս: Գրեթե անհնար է պարզել՝ սեփակա՞ն թնդանոթների, թե՞ հակառակորդի:

Ի վերջո,՝ տասնամյակներով Բաքուն կրակում է ու սպանում ոչ միայն զինվորների, այլև՝ քաղաքացիական բնակչության սահմանի այս կողմում՝ վերադառնում է բումերանգը: ՈՒ աշխարհը դա հասկանում է:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ադրբեջանը մեծ հույսեր ուներ, որ Համբուրգում G20-ի շրջանակներում թոփ թեմա կդառնա Զահրա Գուլիևայի և Սահիբա Ալլահվերդիևայի մահը` գոնե երկկողմ հանդիպումների մակարդակով, ու գուցե մեկը դատապարտող խոսք կասի: Քննարկում չեղավ, հրապարակավ ոչինչ չասաց նաև Էրդողանը, թեպետ Թուրքիայի ԱԳՆ-ն ադրբեջանապաշտ հայտարարություն էր տարածել: Ալիևը Էրդողանին դա չի ների: Մենք սովորաբար պատերազմը հասկանում ենք ռազմական գործողությունների մակարդակում միայն: Իրականում հրադադարից հետո պատերազմը ոչ մի օր չի դադարել՝ եղել է դիվանագիտական, տեղեկատվական ու ապատեղեկատվական, քաղաքական ու տնտեսական: Հիբրիդային այս պատերազմում մենք չենք կարող այլևս փափուկ ուժին ապավինել, Բաքուն դա համարում է թուլության նշան ու ավելի հանդուգն է դառնում: Եվս մեկ միջազգային սկանդալի կենտրոնում հայտնվելով՝ Բաքուն նորից է կրակելու: Դա նրա համար հին կովկասյան ավանդույթ է, ո՞րն է մեր ավանդույթը: Սպասել աշխարհը վճռի՞:

 

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ