26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վերջնական եթե էդ մարդը կարա անի, թող անի. Սասուն Միքայելյանը՝ Սերժ Սարգսյանից

«Վերջերս եկել եմ եզրակացության՝ թող Սերժ Սարգսյանը լինի վարչապետ: Ավելի ճիշտ կլինի՝ ինքը լինի, որ, վերջիվերջո, մի անգամ պարտավորություն վերցնի իր վրա, թե չէ տարիների ընթացքում եսիմ քանի վարչապետ է փոխվել, և ինքն իր վրա պարտավորություն չի վերցրել»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Հարցին՝ ինչպես դրան կարձագանքի հասարակությունը, Սասուն Միքայելյանը պատասխանեց, որ վարչապետերի անընդհատ փոփոխության ինստիտուտը կվերանա, իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչպես կարձագանքի վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի նշանակման հարցին հասարակությունը, պատգամավորն ասաց.

«Իսկ այս ձևի ապրելակերպին, որ ժողովուրդը հաշտվել է, լա՞վ է: Վերջնական եթե էդ մարդը կարա անի, թող անի»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ