26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ամեն կողմից մերժում են

«Նախ հարկավոր է հասկանա դրա նպատակներն ու հնարավորությունները։ Հատկապես, որ այդ նշված ուժերի հետ համագործակցության փորձ արդեն ունենք։  Ինքնանպատակ հավաքվելը զուտ հավաքվելու, խոշորանալու համար անիմաստ է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ խոսելով «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկին՝ միավորվել ընդդիմադիր ուժերով, գնալ թավշյա հեղափոխության։

«Ես կարող եմ ասել մեր կարողություններն այն ժամանակ էլ, հիմա էլ շատ ավելի մեծ էին։ Կարող եք համեմատել մեր և իրենց համագումարները և տեսնենք, թե ինչ մարդկային ռեսուրս ունենք մենք և իրենք։ Այնպես որ, շատ պարզ համեմատություն է»,-նկատեց նա:

Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկին դեռ ոչ մի քաղաքական ուժ դրական չի արձագանքել: Խորհրդարանական ընդդիմությունը մերժում է. «Ծառուկյան» դաշինքից ասում են, որ եթե իրենց գաղափարներն ու ծրագրերը համընկնում են, ապա թող «Ժառանգությունը» գնա, միավորվի իրենց հետ, իրենք 2-րդ քաղաքական ուժն են: Մյուս ընդդիմադիր խմբակցությունից ու դաշինքից՝ «Ելքից», ավելի կոշտ վերաբերմունք են ցուցաբերում: 

Օրեր առաջ ասուլիսի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը դիմել էր «Ելքից» Արամ Սարգսյանին, իսկ վերջինս էլ  ֆեյսբուքում կիսվել էր Հովհաննիսյանի մասին մի հրապարակմամբ, որտեղ ասվում էր, թե «Ժառանգության» առաջնորդին պետք է արթնացնել: Արամ Սարգսյանը համաձայնել էր այս մոտեցմանը:

Իսկ ՀԱԿ-ից, ում ևս դիմել էր Հովհաննիսյանը, վերջինիս հայտարարությունը, թե նախընտրում է աղոթել, քան թե զոհ տալ, ասել են, թե հիմարությունները չեն մեկնաբանում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ