27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Միհրան Պողոսյանն անհանգստացած է

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը կարծում է, որ պետք է կարողանալ խնդիրները երկարաժամկետ հատվածով դիտարկել և մի խնդիրը լուծելով՝ այլ խնդիրներ չառաջացնել: Այսօր ԱԺ-ում Սևանա լճից լրացուցիչ 100 խորանարդ մետր ջուր բաց թողնելու նախագծի քննարկման ժամանակ ասաց նա՝ դիմելով Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյան: 
«Քանի՞ տարվա մասնագիտական եզրակացություն է արվել: Առաջիկա 20-30 տարիներին Սևանի մակարդակի տատանումն ինչպիսի՞ն է լինելու»,- հարցրեց պատգամավորը՝ հավելելով, որ իրեն ոչ թե անցյալն է հետաքրքրում, այլ ապագան:

Արսեն Հարությունյանը պատասխանեց, որ 2002թ. ընդունվել է 30 տարվա ծրագիր, որ մինչև 2031թ Սևանի մակարդակը բարձրացվի 6 մետրով: «2002թ-ին նիշը եղել է 1896 սմ, 32 մմ, այսօր ունենք 1900 սմ, 91 մմ: Մենք ունենք 4 մետրից ավել աճ, և շեմը, որը դրվել է հաջորդ 15 տարիներին հասնելու համար, մեր կանխատեսումներով, հասնելու ենք շատ ավելի շուտ, քան նախատեսված է»:

Միհրան Պողոսյանին այս պատասխանը չբավարարեց, նա հարցրեց՝ մասնագիտական եզրակացություն կա արդյոք: «Ապագայի հաշվարկների մասին եզրակացություն չկա, կա ծրագիր, որը կարող ենք ներկայացնել»,- արձագանքեց Հարությունյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ