27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Բերանները մինչև ականջները բացած` տեսնում եք հանցագործին, ինչի՞ համար չեք դատապարտում»

Իրենց լուրջ քաղաքական գործիչներ հռչակած և պետության կայունության հարցում անհանգստություն ցուցաբերող որոշ անձինք, որ առիթ են փնտրում ոստիկանությանը ամեն ինչում մեղադրելու, բա ինչի՞ համար այդպիսի ջանասիրությամբ չեք քննադատում պետականությունը խարխլող արարքը՝ պետական կարևոր նշանակություն ունեցող օբյեկտի զավթումը, սեփական ազգի զավակի սպանությունը, սեփական ազգի մանուկին որբացնելը: Ինչի՞ համար կոչ չեք անում, որ դատավարությունը չվերածեն կրկեսի, որ, բերանները մինչև ականջները բացած, տեսնում եք հանցագործին, ինչի՞ համար չեք դատապարտում: 
Պետական կայունության նշանակություն ունեցող հարցերում եղեք սկզբունքային, այլ ոչ ինչ-որ ուժերի դուր գալու համար ասեք անհասկանալի բաներ: Մի մոռացեք, որ ձեր հետևից սերունդ է մեծանում:

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ