26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մահացել է “Иванушки International” խմբի նախկին անդամը

Այսօր վաղ առավոտյան մահացել է “Иванушки International” խմբի նախկին անդամ Օլեգ Յակովլեւը։ Այդ մասին հայտնել է նրա կինը՝ Ալեքսանդրան։

«Այսօր 7․05-ին կյանքից հեռացավ իմ կյանքի գլխավոր տղամարդը, իմ հրեշտակը, իմ երջանկությունը․․․ ինչպես եմ ապրելու առանց քեզ․․․ թռիր, Օլեգ․ ես միշտ քեզ հետ եմ»,- գրել է նա Ինստագրամի իր էջում։

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երգիչը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, նրա մոտ թոքերի երկկողմանի բորբոքում էր ախտորոշվել։

Յակովլեւը 48 տարեկան էր, նա 1998-ից 2013-ը եղել է “Иванушки International” խմբի անդամ, իսկ վերջին տարիներին իր անհատական կարիերայով էր զբաղվում։

1497449631 1497495637

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ