27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Բարդ հարց է, բայց ժամանակի մեջ կլուծվի»

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն էլ վարչապետ Կարեն Կարապետյանի նման գտնում է, որ Երևանում պիտի արտաքին տեսի հետ կապված գործ արվի: Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետի այս նախաձեռնությանը՝ նա ողջունեց դա: «Այսօր Երևանին վերևից նայելիս հաճույք չես ստանում»,-նկատեց ճարտարապետը:

Նա նկատեց, որ հատկապես քաղաքի կենտրոնում կառուցապատման օրենք է պետք, ժամանակին մշակվել է այդ օրենքը, բայց խորհրդարան չի անցել, հետևաբար քննարկումներ էլ չեն եղել: «Պիտի մշակութային կանոն լինի, որ պատմական միջավայրը պահպանվի, այսօր հին Երևանից ոչինչ չի մնացել»,-շեշտեց նա:

Սաշուր Քալաշյանն ընդգծեց, որ քանի որ այս հանձնարարությունը հենց վարչապետից է գալիս, այն կյանքի կկոչվի, իրենք ճարտարապետներն էլ աջակից են:  «Բարդ հարց է, բայց ժամանակի մեջ կլուծվի»,-հավատում է նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ