24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչպես է լուծվելու Ֆիրդուսի հարցը (տեսանյութ)

Քաղաքաշինական պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, որ Ֆիրդուսում շինարարություն է մեկնարկելու: Նա նաև հայտնեց, որ Երևանի 33-րդ թաղամասում իրականացվելու է լայնածավալ շինարարություն, բայց տարածքից վտարված բնակիչներին թաղամասում բնակարաններ չեն տրամադրվելու: Ֆիրդուսի անօթևան բնակիչներին այլ թաղամասերում բնակարաններ կտան: «Ամբողջ տարածքի վերաբերյալ Քաղաքաշինության նախարարությունն իմ ղեկավարությամբ նախկինում մշակել էր այդ տարածքի ամբողջ կառուցապատման նախագիծը: Քանի որ տարածքը գտնվում է տուպիկային վիճակում, այդ նախագծով մենք առաջարկում ենք երեք փողոցներ կառուցել՝ Խանջյանից, Տիգրան Մեծից և Բյուզանդից և մեկ մեծ հրապարակ, ծրագիրը այդպես է հաստատված:

Ըստ ծրագրի՝ տարբեր մարդիկ, ովքեր հետաքրքրված են կառուցապատում անելու, նրանք գալիս են, բանակցում են արժեքների վերաբերյալ: Այդ տարածքի զգալի հատվածի հետ կապված մենք արդեն ունենք ներդրողներ, որոնք շատ հետաքրքրված են, և իրացման ավարտից հետո գործընթացը կսկսվի»,- հավելեց Նարեկ Սարգսյանը:

Henaran.am-ի հարցին, թե տարածքից նախկինում վտարված և այսօր դեռևս այնտեղ ապրող բնակիչների խնդիրն ինչպես է լուծվելու, նա պատասխանեց. «Դուք ինձ էլի բնակիչներից եք հարց տալիս: Չեն մնա անտուն»: Հարցին, թե նոր կառուցվող այդ թաղամասում բնակարաններ տալո՞ւ են ֆիրդուսցիներին, Սարգսյանը պատասխանեց. «Ոչ, դա կլինի շատ հեռու: Իրենց հետ քննարկվել է, իրենք ընտրում են բնակարաններ քաղաքի տարբեր հատվածներում կամ ֆինանսական միջոցներ, էդ պրոցեսը գնում է: Պաշտոնապես գիտեմ, որ մնացել են մոտ 20 ընտանիքներ: Առհասարակ ճիշտ է, եթե մարդը ապրում է կենտրոնում, ցանկալի չէ, որ այդ լանդշաֆտը փոխվի, բայց…»: 

Տեսանյութը՝ քիչ անց:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ