27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Երկնավոր Հայր, շնորհիր փարթամացած մեծատուններին ողորմած, բարի ու գթառատ հոգի

Երկնավո՛ր Հայր, ազատի՛ր գերվածներին և փրկի՛ր բանտարկվածներին, նավորդներին բարվո՛ք առաջնորդիր և ծովի ալիքներից փրկի՛ր, ճանապարհորդներին անխռով իրենց աշխարհն ու ժառանգությա՛նը վերադարձրու, ազատի՛ր դիվահարներին, առողջացրո՛ւ հիվանդներին և այլ ախտերով տառապողներին փորձանքներից փրկի՛ր, համբերողներ ու իմաստուններ դարձրու իրենց վշտի պահին:

Շնորհի՛ր աղքատներին համբերության սուրբ վարք, շնորհի՛ր փարթամացած մեծատուններին ողորմած, բարի ու գթառատ հոգի, նաև պարգևի՛ր կատարյալ սեր աղքատների ու ճանապարհորդների նկատմամբ: Նաև բոլոր Քո անարատ ձեռքով ստեղծվածներին Քո կամքի՛ն դարձրու ողորմությամբ ու սիրով: Եվ դառը ցավերը բոլոր մեղքերի, որոնք գործվեցին ամբողջ աշխարհում, որոնք գործվում են առաջին մարդուց մինչև վերջինը, այս ամենը գցի՛ր, ամրացրո՛ւ և կապի՛ր սատանայի գլխով ահեղ Ատյանում սուրբ Աստվածածնի ու բոլոր արդարների բարեխոսությամբ, որովհետև չարը սովորեցրեց մեղքերն ու գործել տվեց աշխարհի սկզբից ի վեր:

Ողջ մարդկային ցեղին առանց մեղքերի՛ պահիր ու Քո անսահման բարիքներին հաղորդ ու ժառանգո՛րդ դարձրու: Որովհետև ամեն ինչում գթած ես, մարդասեր և ողորմած, Տե՛ր Հիսուս Քրիստոս, Աստված բոլոր ստեղծվածների, որ և ամեն ինչով հավասար ես Հորը և Սուրբ Հոգուն․․․

Վարդան Վարդապետ Այգեկցի

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ