26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչն է Աստծո համար պիղծ. Աստվածաշունչը զգուշացնում է

Եւ Հիսուս իր մոտ կանչելով ժողովրդին՝ ասաց. «Լսեցեք եւ իմացե՛ք , ոչ թե՝ ինչ որ բերանով է մտնում, ա՛յն է պղծում մարդուն, այլ ինչ որ ելնում է բերանից՝ ա՛յն է պղծում մարդուն»։

 Այն ժամանակ նրա աշակերտները մոտեցան եւ ասացին նրան. «Գիտե՞ս, որ փարիսեցիները, երբ այդ խոսքը լսեցին, գայթակղվեցին»։ Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Ամեն տունկ, որ իմ երկնաւոր Հայրը չի տնկել, արմատախիլ պիտի արվի։ Թողեք նրանց, կույրեր են, կույրերի առաջնորդ. երբ կույրն է առաջնորդում կույրին, սխալվում է, եւ երկուսն էլ փոսն են ընկնում»։ Պետրոսը պատասխան տվեց նրան եւ ասաց.

«Այս առակը բացատրի՛ր մեզ»։  Հիսուս ասաց. « Դեռեւս դու՞ք էլ անհասկացող եք.  չե՞ք իմանում, թե ամեն ինչ, որ բերան է մտնում, որովայն է գնում եւ գնում է դուրս եւ դուրս է ելնում։ Իսկ ինչ ելնում է բերանից, սրտից է գալիս, եւ ա՛յն է մարդուն պղծում, քանի որ սրտից է, որ ելնում են չար խորհուրդներ, սպանություններ, շնություններ, պոռնկություններ, գողություններ, սուտ վկայություններ, հայհոյանքներ։ Այս բոլորն են, որ պղծում են մարդուն, իսկ անլվա ձեռքերով ուտելը մարդուն չի պղծում»։

(Մատթեոս 15)

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ