26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Որևէ դոգմատիկ բան նորաձևությունը չի ցուցադրում, չի արգելում…

Բոլոր եղանակներին էլ նորաձև լինելու ցանկություն է լինում, սակայն հատկապես ամռանը նորաձևության տենդենցներին հետևելու ձգտումներն ավելանում են: Նորաձև ու ոճային լինելու համար պետք է ուշադրություն դարձնել և հագուստին, և կոշիկներին, և աքսեսուարներին:

Նորաձևության բլոգեր Մարիաննա Քաբաբյանն էլ Henaran.am-ի հետ է կիսվել որոշ գաղտնիքներով, որոնք կիրառելու դեպքում այս ամռանը կլինեք ավելի ոճային: Կոշիկների դեպքում ավելի նորաձև են հունական սանդալներն, ինչքան և եղել են տարբեր տարիների: «Դրանք ամբողջ ոտքով բարձրացող սանդալներ են, իսկ ձմռանն էլ երկարաճիտ կոշիկներն էին նորաձև, որ հասնում էին մինչև գոտկատեղ, կանանց նորաձևության տներում հաճախ ենք հանդիպում նման սանդալներ»,-ասում է բլոգերը:

«Թե որքան բարձր կլինեն, կախված է նրանից, թե որքան համարձակ է կրողը, որովհետև շատ լուրջ ուշադրություն են գրավում: Կարող են լինել վառ գույների, կարող են լինել ոսկեգույն, արծաթագույն անկախ նրանից, թե դուք ունեք արևայրուք, թե ոչ:

Նաև ըստ անհատականության է սա, որևէ դոգմատիկ բան նորաձևությունը չի ցուցադրում, չի արգելում և չի էլ առաջարկում , այսինքն՝ նորաձևության ցուցադրություններն ու հավաքածուները շատ են և շատ բազմազան են: Հիմնականում կերպարներ են առաջարկում, որոնցից նորաձևը տինիկի թթթռան, ալիքավոր զգեստներն են, հիմնականում թափանցիկ որոնք տեսնում ենք Վալենտինոյի ցուցադրություներում, Dolce and Gabbana-ի, նմանատիպ ակցենտներ են արվել»,-ասաց նորաձևության բլոգերը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ