27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լապշինի դատավարությունը սկսվում է հունիսի 22-ին

Ավելի քան 5.5 ամիս Ադրբեջանում կալանքի տակ պահելուց հետո այդ երկրի իշխանությունները այսօր՝ հունիսի 22-ին, սկսում են հայտնի լրագրող, բլոգեր Ալեքսանդր Լապշինի դատավարությունը:

2016թ. դեկտեմբերի 15-ին Մինսկում անօրինական ձերբակալված, հետո իբրև թե Ինտերպոլի միջոցով հետախուզման մեջ գտնվող Լապշինը հետապնդվում էր Արցախ այցելելու համար, նաև մեղադրանք կար անցանկալի անձ հայտարարվելուց հետո Ադրբեջան մուտք գործելու համար:

Բելառուսը չանսաց ո՛չ ՌԴ-ի ու Իսրայելի պահանջներին, ո՛չ էլ հայկական կողմի բացահայտմանը, որ Ինտերպոլը որևէ հետախուզում չի հայտարարել, և Լապշինին հանձնեց Ադրբեջանին:

Ինչպես միշտ, հայկական մեդիադաշտը ակտիվ էր միայն Լապշինի ձերբակալման և Ադրբեջանին հանձնելու ժամանակ, իսկ հետո նրա և նրա ընտանիքի գոյության մասին մոռացվեց, մեր լրագրողները մոռացան նաև, որ այդ մարդը թիրախ է դարձել Արցախ այցելելու և Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար: Հայկական մեդիադաշտը անցավ այլ սկանդալային լուրերի, իսկ թե ինչ կլինի Լապշինի հետ, արդեն կարևոր չէր:

Հիշեցնեմ, որ սկսվում է նոր փուլ, և դա պակաս սկանդալային չի լինի, քանի որ, ամենայն հավանականությամբ, Լապշինին ազատ կարձակեն կամ նրանից կկորզեն հակահայկական արտահայտություններ: Բոլոր դեպքերում կոչ եմ անում հայ վերլուծաբաններին և լրագրողներին՝ եթե Լապշինը որևէ հակահայ խոսք ասի, նրան չդարձնել սատանա և անվանել դավաճան: Մի մոռացեք, թե հիմա ինչ պայմաններում են նրան պահում (թեև սցենարները կարող են շատ տարբեր լինել):

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ