27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Դա նշանակում է՝ ջանքեր պետք է գործադրել. Ֆիննախ (տեսանյութ)

«Այսօրվա գնահատականով տնտեսական աճի պոտենցիալը 3-4 տոկոս է: Եթե մենք մեր առջև միջինը 5 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ ենք դնում, դա նշանակում է՝ ջանքեր պետք է գործադրել: Որտե՞ղ են ջանքերը, դրանք մանրամասն դրված են կառավարության ծրագրում»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Դիտարկմանը, թե արդյոք 5 տոկոս աճը քիչ չէ, նախարարն ասաց. «Կարծում եմ՝ ոչ: Պետք է ստարտային իրավիճակը ճիշտ գնահատել, թե որտեղ ենք գտնվում և ուր ենք գնալու:

5 տարվա ընթացքում միջինը 5 տոկոս տնտեսական աճը չի նշանակում, որ մենք ֆիքսելու ենք միայն 5 տոկոս տնտեսական աճը և դրա վրա կանգ առնելու»: Դիտարկմանը, թե Տիգրան Սարգսյանը վարչապետ եղած ժամանակ 7 տոկոս տնտեսական աճ էր խոստանում, մինչդեռ հնարավոր չեղավ գերազանցել 3 տոկոսը, նախարարն արձագանքեց. «Մենք չպետք է մոռանանք, որ կան տենդենցներ, որոնք մեզ վրա ազդում են, և դրանք անկանխատեսելի են, օրինակ՝ 2013 թ-ին որևիցե մեկը չէր կարող կանխատեսել, որ ՌԴ և ԵՄ բլոկի հետ որևէ քաղաքական հիմքի վրա կոնֆլիկտ կլինի, որը տնտեսական պատերազմի կվերածվի: Աշխարհում հնարավոր աշխարհաքաղաքական և տնտեսական ռիսկեր մշտապես կան», – հավելեց Վ. Արամյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ