27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Դու էլ ես թալանում

Եթե դու չես ցանկանում ոչինչ տալ քեզնից մուրացող աղքատին, ապա էլ ինչի՞ համար ես խոցում նրա հոգին նախատինքներով: Մի՞թե նա կմոտենար քեզ, եթե իմանար, որ այդպիսի խոսքեր է լսելու: Կասես` նա անպատկառ է և մոտենում է գոռգոռալով: Ի՜նչ ես ասում: Ինչպես
հաճախ է պատահում, երբ սեղանն արդեն պատրաստ է, կանչելով սպասարկող ծառային և նկատելով, որ նա ուշանում է, ափերից դուրս ես գալիս չնչին ուշացման համար, չնայած հրաշալի գիտես, որ եթե ոչ անմիջապես, ապա քիչ անց բավականություն կստանաս, սակայն ինքդ քեզ, երբ չնչին առիթով կատաղում ես, անամոթ չես համարում, իսկ աղքատին, որ սարսափում և դողում է շատ ավելի լուրջ պատճառով (որովհետև նրա ողջ ահը ուշացումից չէ, այլսովից), անվանում ես անպատկառ ու անամոթ: Մի՞թե դա ծայրահեղ անամոթություն չէ:

Եթե դու, նկատելով առաստաղից կաթող մի չնչին կաթիլ, կանչում ես և՛ ծառաներին, և՛ արհեստավորի, և տնով մեկ աղմկում ես, ապա ինչպե՞ս ես անտարբեր նայում ցնցոտիների մեջ կորած աղքատին, որ քնում է ծղոտի վրա, ցեխի ու կեղտի մեջ, ամեն կարգի ցրտի դիմանում: Ո՞ր գազանը չէր մեղմանա` տեսնելով այդպիսի թշվառություն: Ո՞վ կարող է այդքան դաժան և անմարդկային լինել, որպեսզի չդառնա խոնարհ և կարեկից:

Այնինչ կան մարդիկ, որ հասել են այնպիսի դաժանության, որ ոչ միայն չեն խղճում, չեն ցավակցում և թեթևացնում վիշտը, այլև հաճախ վիրավորում են աղքատներին, ու ասում, որ նրանք արժանի են դրան: Ո՞չ այն պատճառով, որ ցանկանում են կերակրվել և ոչ թե սոված մնալ:

Ո՛չ, ասում ես դու, այլ որովհետև ծույլ են: Իսկ դու չե՞ս ծուլանում` տրվելով հաճույքների: Այնպիսի գործերով չե՞ս զբաղվում, որոնք ցանկացած աղքատությունից վատ են` տրվելով ուրիշներին թալանալու ու ճնշելու, ընչազրկելու կրքերիդ: Ավելի լավ կլիներ, որ դու էլ այդպես պարապ
լինեիր, որովհետև այդպես տրվել անգործությանը շատ ավելի նախընտրելի է, քան ընչազրկել ու թալանել:

Սուրբ Հովհան Ոսկեբերան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ