21 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Ստեփանակերտի օդանավակայանում անցկացվեց առաջին «Արցախ Էյր Ֆեստը»

Без названия

2017 թվականի հունիսի 17-ին «Յելլ Էքսթրիմ Պարկ» նախագծի նախաձեռնությամբ Արցախի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ Ստեփանակերտի օդանավակայանում անցկացվեց առաջին «Արցախ Էյր Ֆեստը» (Artshakh Air Fest):

Փառատոնի մասնակիցները հնարավորություն ունեցան Ստեփանակերտի օդանավակայանից կատարել զբոսաշրջային թռիչքներ երկտեղանի ինքնաթիռով, պարապլանով և օդապարիկով: 

Արցախի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանն իր  խոսքում նշեց.

 «Այս փառատոնով Արցախը ներկայանում է արկածային տուրիզմի նոր հնարավորություններով: Ինչպես նաև մենք նպատակ ունենք  բարձրացնել մեր թեթև ավիացիայի ներուժի վերաբերյալ հասարակության իրազեկության մակարդակը։ Նման միջոցառումների շնորհիվ զարգանում է նաև իրադարձային զբոսաշրջությունը Արցախում, ինչը խթանում է երկիր զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը»։

 

Խոսելով «Արցախ Էյր Ֆեստի» մասին՝ «Յելլ Էքսթրիմ Պարկ» նախագծի հեղինակ, համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանը այն միանշանակ համարում է կայացած՝ տեսնելով թե´հյուրերի, թե´ արցախցիների ոգևորությունը: Տիգրան Չիբուխչյանը նշեց նաև, որ փառատոնն ունեցել է սպասվածից ավելի մեծ թվով մասնակիցներ, ինչպես Հայաստանից, այնպես էլ տարբեր երկրներից:

Անդրադառնալով «Արցախ Էյր Ֆեստի» նպատակներին՝ Տիգրան Չիբուխչյանը հավելեց.

«Սրանք «Յելլ Էքսթրիմ Պարկի»՝ Արցախում գործունեության առաջին քայլերն են և  վստահ ենք՝ դրանք շարունակական են լինելու և ավելի են ընդլայնվելու: Ունենք բազմաթիվ գաղափարներ, որոնք դեռ քննարկման փուլում են: Իսկ այս և նմանատիպ այլ  նախաձեռնությունների իրականացման միջոցով ցանկանում ենք ներկայացնել և օգտագործել Արցախի զբոսաշրջային, թեթև ավիացիայի և հետաքրքիր բիզնես նախագծերի իրականացման ներուժը: Մեր  նպատակն է ցույց տալ, որ Արցախում կյանքը ակտիվ է՝ ավելին եռում է: Դրա վկայությունն է Արցախի ժողովրդի գրկաբաց ընդունելությունը»:

Փառատոնին ներկա էին պետական կառույցների, մշակույթի և արվեստի ոլորտի, բիզնեսի և ԶԼՄ-ի ներկայացուցիչներ, զբոսաշրջիկներ Հայաստանից և տարբեր երկրներից:

«Արցախ Էյր Ֆեստի» մասնակիցներին իրենց կատարումներով ողջունեցին Շուշվա բենդը, «Նեմրա» ռոք խումբն  ու «Puzzle’s 5 peaces» խմբի տղաները:

Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել«Yell Extreme Park» նախագծի PR պատասխանատու՝ Տաթևիկ Սիմոնյանին, Հեռ.՝ + 374 10 500 561, +374 99 880 023, էլ. փոստ՝ [email protected]

***

«Yell Extreme Park» նախագիծը 2015 թվականից իրականացնում է ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր՝ ձգտելով դառնալ տարածաշրջանում տուրիզմի խոշոր կենտրոն: Նախագիծը նպատակ ունի Հայաստանում զարգացնել արկածային զբոսաշրջությունը, ստեղծել նոր աշխատատեղեր, ակտիվացնել հասարակական կյանքը և խթանել առողջ ապրելակերպը:

«Yell Extreme Park» նախագիծն իր գործունեությունը մեկնարկել է Տավուշի մարզի Ենոքավան համայնքում՝ զիփլայնով, իսկ այժմ ակտիվ հանգիստ նախընտրողներին առաջարկում է նաև պարագլայդինգ, ռոփպարկ, փեյնթբոլ, ձիով արշավներ, արտաճանապարհային տուրեր և այլն: Ընդլայնելով գործունեության աշխարհագրությունը՝ «Yell Extreme Park»-ը 2017թ. մայիս ամսից Ստեփանակերտի օդանավակայանի հետ համատեղ երկտեղանի մարդատար ինքնաթիռներով սկսեց իրականացնել Ստեփանակերտ-Շուշի հետադարձ ուղղությամբ առանց կանգառի (non-stop) զբոսաշրջային թռիչքներ, որոնք ստացան «Ազատ թռիչք Ազատ Արցախում» անվանումը:

«Yell Extreme Park»-ի ներկա խոշորագույն նախագիծը Հայաստանում աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցումն է, որի նպատակով Indiegogo համաֆինանսավորման միջազգային հարթակում ս.թ. մայիսի 4-ից հունիսի 2-ն անցկացվեց կոլեկտիվ դրամահավաք:

ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում կառուցվող աշխարհի ամենաերկար  զիփլայնը կունենա 2680մ երկարություն և 200-300մ բարձրություն: Զիփլայնով թռիչքը կտևի 3-4 րոպե՝ առավելագույնը 120 կմ/ժ արագություն զարգացնելու հնարավորությամբ:

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ