27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հարսնաքարի գործով մեղադրյալը նոր ճառ կներկայացնի /վիդեո/

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվեց  “Հարսնաքարի գործով” դատաքննությունը: Հիշեցնենք, որ անցյալ նիստում ամբաստանյալները նոր ցուցմունք են տվել՝ ասելով, որ իրենք են հարվածել Վահե Ավետյանին:

Հիշեցնենք, որ 2012թ. հունիսին ռազմական բժիշկ Վահե Ավետյանն ու ին եւ նրա 4 ընկերները ծեծի են ենթարկվել, որի հետեւանքով Վահե Ավետյանը մահացել էր:

Անցած նիստին ամբաստանյալ Արթուր Բաբլոյանի հարցաքննությունը աշխատանքային օրվա ավարտի պատճաոռվ կիսատ էր մնացել: Այն շարունակվեց այսօր: Սակայն ամբաստանյալը պատասխանեց մեղադրող Արմեն Մարուխյանի եւ դատավորի հարցերին:

Նա հրաժարվեց պատասխանել տուժողների շահերի պաշտպան Տիգրան Եգորյանի հարցերին:

Ըստ ամբաստանյալըի, նա  ծեծել է  տուժող Գարիկ Սողոմոնյանին: Հետո նա մտել է տուժող Գարիկ Սողոմոնյանի եւ ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի մեջտեղը եւ քանի որ Գարիկն իրեն հայհոյել է՝ ինքը հարվածել է նրան: “Ես տուժողներից Գարիկի հետ եմ եղել, որեւէ մեկը չի մոտեցել մեզ, նրան քթի կոտրվածքը ես եմ պատճառել”,- ասաց Բաբլոյանը:

Ըստ վերջինիս հայտարարության Գարիկ Սողոմոնյանն էլ հարվածել է իր աչքին, ձեռքին եւ ձախ աչքը արյունահոսել է: Պատասխանելով մեղադրողի այն հարցին, թե ինչու է որոշել ցուցմունք տալ դատաքննության ավարտին՝ մեղադրյալն ասաց, որ անցած նիստին երբ իր ընկերները իրենց արածի մասին պատմեցին, ինքն էլ որոշեց ցուցմունք տալ:

Մեղադրող Արմեն Մարուխյանը միջնորդեց դատարանին՝ նիստը հետաձգել մեղադրական ճառին պատրաստվելու համար: Հաջորդ նիստը հոկտեմբերի 18-ին է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ