27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Հարկավոր է դիմել կոպիտ գործողությունների»

Երեկ հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության արդյունքում արձանագրված մահվան ելքով դեպքերից հետո, այսօր առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետևանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

 
Ըստ քաղաքագետ Գագիկ Համբարյանի՝ Ադրբեջանին կարելի է տալ մեկ որակում՝  ահաբեկչական պետություն:
«Ահաբեկչական  պետության հետ հարկ է վարվել այնպես, ինչպես վարվում են բազմաթիվ երկրներ՝  իրենց երկրում կամ իրենց  երկրի հարևան տարածքներում  գործող ահաբեկչական կազմակերպություններին դաս տալու համար: Այստեղ հեծանիվ հայտնագործելու կարիք չկա», – նշեց քաղաքագետը՝  հիշեցնելով՝ այս հարցում մեր աչքի առաջ է Իսրայելի օրինակը. այս երկիրը Պաղեստինի տարածքում գործող ահաբեկչական կազմակերպությունների  դեմ  կիրառում է համապատասխան միջոցներ, որով պարտադրում է,  որ այդ  ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքար մղեն ոչ  միայն հրեաները, այլև  պաղեստինցիները:

«Հիմա մեր պարագայում միայն մի տարբերակ  կա. հայկական կողմը պետք է մասսայական  ռմբակոծություններ անի  ադրբեջանական այսպես կոչված ՝ «խաղաղ բնակավայրերի» ուղղությամբ: Այսպիսի տարածքներում ադրբեջանական կողմը թաքցնում է իր զինտեխնիկան և  այդ տարածքները  զինտեխնիկաների կայանատեղի է դարձել:  Հայկական կողմը պետք է մասսայական մեծ կորուստներ պատճառի ադրբեջանական կողմին և դրա արդյունքում  Ադրբեջանի բնակչության այն հատվածին, որը բնակվում է Ադրբեջանի ու Արցախի սահմանային գոտում,   հանի ադրբեջանական զինվորականության դեմ, որպեսզի  հենց այդ ադրբեջանցի բնակիչներն էլ Ալիևից պահանջեն  վերջ տալ զինադադարի խախտմանը և չվտանգել  սահմանագծի   շրջաններում բնակվող ադրբեջանցիների կյանքը: Միակ տարբերակը սա է: Ժամանակը ցույց է տալիս, որ Ալիևը քանի գնում է, այնքան լկտիանում է: Բոլորովին վերջերս ԵԱՀԿ ՄԽ-ն վերջապես հասցեական գնահատական էր հնչեցրել՝ մեղադրելով Ադրբեջանին,  բայց դա էլ դաս չեղավ Ալիևին: Հիմա մեզ այլ ելք չի մնում. հարկավոր է դիմել կոպիտ գործողությունների», – եզրափակեց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ