27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Տարեցների սնունդը խոզի լա՞փ է. սկանդալային տեսանյութի հետքերով/տեսանյութ/

«Համաձայն չեմ տեսանյութի հետ, հիմա ձեր տանն էլ, եթե նստեք հաց ուտեք, վերջում եղածը գդալով ճզմեք բրդեք մի կողմ, դա նկարեք գցեք ֆեյսբուք, որ նայեն, կասեն՝ խոզի լափ է»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով լրագրողի հարցին, թե տարեցների սնունդը պատրաստվում է հակահիգենիկ պայմաններում, ասաց Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատի տնօրեն Վահան Զուրաբյանը: 

Զուրաբյանը ընդգծում է, որ տարեցները գերազանց որակի սնունդ են ստանում:

Անդրադառնալով  մամուլի հրապարակումներին, որ հոգեկան խնդիրներ ունեցող խնամյալները նույն հարկի տակ են ապրում մյուսների հետ, Զուրաբյանն ասաց. 

«Փաստաթղթային առումով մենք խնդիր չունենք, բայց, կարծում եմ, նմանատիպ խնդիր ունենք: Ժամանակի ընթացքում չեմ բացառում, որ մարդը ձեռք բերի հոգեկան խնդիրներ: Կարգն այժմ այսպիսին է: Ես Նուբարաշենի հոգեբուժարան 30 հոգու ցանկ եմ ներկայացրել՝ խնդրելով, որպեսզի հոգեբույժների խումբը գա և ստուգի նրանց: Նոր դրանից հետո կարող եմ նրանց տեղափոխել, ես իրավունք չունեմ առանց եզրակացության ինչ-որ բան անել: Մայիսի 22-ին ենք դիմել, բայց պատասխան դեռ չենք ստացել»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ Armtimes.com կայքը օրերս հրապարակել էր սկանդալային տեսանյութ, որտեղ ծերերը ներկայացնում են տուն-ինտերնատի խայտառակ առօրյան:

Տեսանյութը դիտե՛ք  հետևյալ հղումով:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ