27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ճանաչիր սատանային

Սատանային լավ ճանաչեք: Նա ձեզ չի ասում, թե հեռացեք Աստծուց, քանզի գիտե, որ քրիստոնյայի համար սա անընդունելի է, գրում է Բարսեղ Կեսարացին: Նա խաբուսիկ հնարքներով է փորձում հասնել իր նպատակին: Այսօր քեզ հրամցնում է հաճույք ու համարավետություն ու ասում, հետաձգիր Աստուծո գործը, վաղը կանես: Նույն բանը կրկնվում է վաղը նրանց համար, ովքեր այսօր ողջ մնացին: Եվ այսպես շարունակ: Իսկ Աստուծո Խոսքն 117րդ Սաղմոսում ասում է .

«Սա է օրն այն, որ Տէրն ստեղծեց. եկէ՛ք ցնծանք եւ ուրախանանք այսօր»: Սա է օրը, ոչ թէ վաղը, կամ 10 տարի հետո: Այսօր է այդ օրը, որ Տէրն ստեղծեց իմ ու քո համար, որպեսզի ցնծանք, ուրախանանք ու ընդունենք իր սերը մեր սիրով:

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ