26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ավելի արդարացի կլիներ, որ…Շարմազանովը՝ Սվիտալսկու հայտարարությունից (տեսանյութ)

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն, այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հայտարարություններին՝ ընտրությունների, ինչպես նաև ԿԸՀ-ի նկատմամբ վստահության պակասի վերաբերյալ, ընդգծեց. «Պարոն դեսպանն, ավելի արդարացի կլիներ, եթե մատնանշեր այն դրական միտումները, այն դրական բարեփոխումները, տեղաշարժերը, որ եղել ու այսօր էլ կան Հայաստանի ընտրական համակարգում, ժողովրդավարացման գործում, որը արվել է ԿԸՀ-ի մասնակացությամբ, այլ ոչ թե որ պարոն դեսպանը գնահատական հնչեցներ Հայաստանի ներքաղաքական կյանքի վերաբերյալ»:

Ըստ Շարմազանովի՝ ամբողջական գնահատական տալն ավելի արդարացի ու ճիշտ քայլ կլիներ դեսպանի կողմից: Նա ընդգծեց նաև, որ այդ լուրջ բարեփոխումները տեղի են ունեցել նաև Եվրամիության աջակցությամբ Հայաստանում այս ընտրական ցիկլի ժամանակ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ