27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Քանի դեռ ստամոքսը դատարկ է

Henaran.am-ի հարցերին պատասխանել է հոգեբան Անի Ենգիբարյանը:

Ընտրական գործընթացներից մարդիկ հիասթափված էին, անցել է մի քանի ամիս, հիմա ի՞նչ վիճակում է հասարակությունը, ի՞նչ հոգեբանական վիճակում, ապատիան շարունակվո՞ւմ է:

-Կարծում եմ` մարդկանց մոտ չկա ապատիկ վիճակ` կապված ընտրությունների հետ, քանի որ, ըստ իմ գնահատման, նախքան ընտրություններն արդեն իսկ կար մարդկանց մոտ ընտրության արդյունքների «ոչ ռեալ» պատկերը: Հասարակությունը բաժանված է երկու խմբի՝ մարդիկ, ովքեր պայքարում են որոշակի փոփոխություն ակնկալելով, սակայն դա ևս իր հիմքում ունի իրականությունը գնահատելու հստակ մոտեցումներ, և մարդիկ, ովքեր հուսալքված են ու չունեն սեփական ուժի, կարողության հանդեպ հավատ: Հասարակությունն ունի ապրելու խնդիր, և դրա լուծումը չի կապում քաղաքական ոլորտում տեղի ունեցող գործընթացների հետ:

Այսինքն` մեր հասարակությունը քաղաքականացված չի՞:

-Մեր հասարակությունը դեռ չի տիրապետում քաղաքական կյանքի մշակույթին, դեռ համպատասխան զարգացվածության մակարդակում չի գտնվում, որպեսզի տարանջատի քաղաքականության մեջ իր դերը և իր գործառույթը: Ամենաառաջին գործոններից մեկը սեփական ձայնի հանդեպ իրավասության կորուստն է:

Իսկ արդյոք դա հենց մեր քաղաքական դաշտի մակարդակից չի գալիս:

-Դա գործոններից մեկն է, որով և չունենք քաղաքական մշակույթ ասվածը:

-Ի՞նչ պիտի անենք որ ունենանք:

-Գիտակցական փոփոխություններ են հարկավոր, որը միայն փորձով կարելի է անել: Հարկավոր է գործնականում կիրառել այն մոտեցումները, որոնք բնորոշ են քաղաքական մշակույթ ձևավորելուն: Նախ և առաջ պետք է ոչ թե ամեն օր օրենք գրել ու ջնջել, այլ կիրառության մեջ տեսանելի կերպով կիրառել: Յուրաքանչյուր համակարգ պետք է իր գործն անի:

Մեր հասարակությանն ամենաառաջինը հարկավոր է տնտեսական վիճակի կարգավորում: Պետք է այստեղից սկսել, քանի դեռ մարդու ստամոքսը դատարկ է, մտածելը դժվար է: Հարկավոր է մարդու կյանքի որակը բարելավել, որպեսզի «չքավորի», «մուրացկանի» հոգեբանությունը դուրս գա հասարակության միջից:

 

Հեղինակ` Սերինե Գաբրիելյան:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ