27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լսել Նրան, որ ասում է. «Մի շնացիր» …

Մի գնացեք գուշակների մոտ. կամ ի՞նչ եք ուզում իմանալ ապագայի մասին: Եթե ձեր ներկան ճիշտ գնահատեք, ապագան հայտնի կլինի առանց գուշակի: Ինչ որ եղել է անցյալում, ձեզ հայտնի է: Ինչ որ կա ներկայում, դուք տեսնում եք:

Իսկ ապագան յորաքանչյուրս ենք կառուցում ամեն օր, սխալ կամ ճիշտ: Ընդ որում մեր կամքով: Եթե հանկարծ գուշակը քեզ ասի, որ ամուսինդ քեզ դավաճանում է… Դա քեզ անշուշտ ցավ կպատճառի: Իսկ եթե նա սխալված լինի, քո մեջ անպայման կասկած կառաջանա: Մի՞թե դու դրամ ես տալիս, որ անհանգստություն և անվստահություն ձեռք բերես և քո ընտանիքում կասկածի մթնոլորտ տիրի: Իսկ եթե  այդ դավաճունությունը առկա է, ուրեմն ոչ մի գուշակ էլ չի կարող օգնել ձեզ այդ հարցում: Հարկավոր է լսել Նրան, որ ասում է. «Մի շնացիր» …

Միակ փրկողը, միակ մխիթարողը, միակ նախախնամողը, միակ օգնողը դարձյալ մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, որ պատվիրում է ճանաչել ճշմարտությունը, որպեսզի այդ ճշմարտությունը ազատի մեզ կեղծիքից: Այսօր սկսենք ճանաչել, այսօր դառնանք դեմքով դեպի մեր Տերը և այսօր բացենք մեր սրտերը Նրա առջև, քանզի սպասում է … 

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ