27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Ո՞նց են տալու բանկերի տոկոսները»

Ինչպես հայտնել ենք, Արմավիրի մարզի՝ կարկտահարությունից տուժած  համայնքների բնակիչներն այսօր  դարձյալ  բողոքի ցույցի  էին  դուրս եկել:  Երեկ էլ   գյուղացիները փակել էին Երևան-Արմավիր ճանապարհը :

Henaran.am-ի հետ զրույցում  Արմավիրի մարզի  Մրգաստան  համայնքի ղեկավար   Ռաֆիկ Խաչատրյանը շեշտեց՝   գյուղացիները պահանջում են, որ  բանկերը  գոնե երկու տարով  սառեցնեն իրենց վարկերը,  քանի որ նրանք այլևս  եկամտի  աղբյուր չունեն:

«Մարդիկ չեն էլ պատկերացնում՝ ոնց  են տալու բանկերի տոկոսները», –  նշեց  Ռաֆիկ Խաչատրյանը:

Վերջինս շեշտեց՝ կան հողատարածքներ, որտեղ  կարկուտը  բերքն ամբողջովին փչացրել է. գյուղացիները փակուղու առաջ են կանգնած:

«Հիմա գյուղացիները  չգիտեն՝ ինչ անել: Այս մարդկանց, ախր, աջակցություն է պետք», – եզրափակեց  Ռաֆիկ Խաչատրյանը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ