26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Չեռնոգորիա-Հայաստան խաղից հետո հարձակվել են հայ ֆուտբոլասերների վրա

Աշխարհի առաջնության`   Չեռնոգորիա – Հայաստան խաղից հետո  թիմերի երկրպագուների միջև    անախորժություն է  տեղի ունեցել:  Հիշեցնեն՝ Չեռնոգորիայի հավաքականը հաղթել է 4:1 հաշվով: Հավաքականի երկրպագուների ՖԱՖ-ակումբի պաշտոնական ֆեյսբուքյան էջը տարածել է հաղորդագրություն.

«Մոնտենեգրո-Հայաստան խաղից հետո, երբ հյուրերի սեկցիայում գտնվող շուրջ 80 հայ երկրպագուները, անվտանգության կարգադրությունները լսելով 30 րոպե սպասելուց հետո ոտիկանների ուղեկցությամբ հեռանում էին մարզադաշտից, հայ երկրպագուների վրա դրոշներ, պաստառներ զավթելու ակնկալիքով հարձակում գործեց Մոնտենեգրոյի երկրպագուների խուլիգանական խմբավորում։ Արժանանալով դիմադրության ՖԱՖ-ի կողմից, ուլտրասներին ոչինչ զավթել չհաջողվեց։ 2 կողմից եղան բերման ենթարկվածներ եւ հոսպիտալացվածներ։ Ոստիկանությունը կիրառեց անհամաչափ ուժ։ Ուշ գիշեր ոստիկանական բաժանմունքից եւ հիվանդանոցից շարժման անդամների դուրս գրվելուց հետո ՖԱՖ-ը ողջ անձնակազմով վերադարձավ Բուդվա»:
Տեսանյութն՝ այստեղ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ