26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արցախի նախագահը Մարտակերտ է այցելել

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին այցելել է Մարտակերտի շրջան: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Մատաղիսում նա հանդիպել է համայնքի անդամների հետ, ծանոթացել առկա խնդիրներին, համապատասխան հանձնարարականներ տվել հարցերի լուծման ուղղությամբ:

Մարտակերտում նախագահը նաեւ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել շրջանային վարչակազմի եւ հիմնարկ-ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ: Շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման, առկա խնդիրների եւ հեռանկարային ծրագրերի մասին զեկույց են ներկայացրել շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը, այլ պաշտոնյաներ:

Բակո Սահակյանը նշել է, որ Մարտակերտի շրջանում նախատեսվում է իրականացնել ռազմավարական նշանակություն ունեցող տարբեր ծրագրեր՝ կոնկրետ հանձնարարականներ տալով աշխատանքների պատշաճ կատարման ուղղությամբ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ