26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հին ու սիրելի հնդկական ֆիլմերի հերոսները այն ժամանակ ու հիմա /ֆոտոշարք/

«Դիսկո պարողը», «Զիտա եւ Գիտա», «Վրեժ եւ օրենք»․․․ հնդկական այս ֆիլմերը տարիներ շարունակ սիրելի էին շատերի կողմից, իսկ դրանք գլխավոր հերոսներն իսկական աստղեր էին։ Իսկ ինչ են անում հիմա հնդկական ֆիլմերի աստղերը եւ ինչպիսի տեսք ունեն նրանք։

Ամիտաբխ Բաչչան, 74 տարեկան

Հնդակական ֆիլմերի ամենավառ աստղերից մեկը, ով Հնդկաստանում ամենաբարձր պարգեւների է արժանացել։ Նա մինչեւ հիմա նկարահանվում է, դերասան է նաեւ նրա որդին, իսկ հարսը հայտնի է նաեւ Հոլիվուդում՝ Այշվարիա Ռայը։

Միտխում Չակրաբորտի, 67 տարեկան

 

Հայտնի ու սիրելի Ջիմմին, նրան ճանաչում էին բոլորը։ Դերասանը հասցրել է նկարահանվել 350 ֆիլմում։ Հիմա էլ շարունակում է նկարահանվել։ ամուսնացած է, ունի 4 երեխա։

Ռեկխա, 62 տարեկան

Առաջին անգամ դերասանուհին նկարահանվել է 12 տարեկանում։ Նա այդ տարիքում էլ թողեց դպրոցը, որպեսզի հասցնի նկարահանվել։ Նկարահանման հրապարակում Ռեկխան ծանոթացավ դերասան Ամիտաբխ Բաչչանի հետ, եւ նրանց միջեւ բուռն սիրավեպ սկսվեց։ Դերասանն այն ժամանակ ամուսնացած էր, եւ նրանց սիրավեպը մեծ ռեակցիա առաջացրեց։

Շուտով Բաչչանը վերադարձավ ընտանիք, իսկ Ռեկխան այդպես էլ չամուսնացավ։

Ռակխի Գուլզար, 70 տարեկան

Դերասանուհին կարիերան սկսել է «Կործանված կյանք» ֆիլմով։ Դրանից հետո նա տարեկան միջինը 10 ֆիլմում էր նկարահանվում, օր ու գիշեր աշխատում, ինչի հետեւանքով էլ նյարդային գերլարվածությամբ հայտնվեց հիվանդանոցում։ Կարիերայի գագաթնակետին լինելով՝ նա թողեց կինոն ու իրեն ընտանիքին նվիրեց, դուստր ունեցավ։

Սակայն ռեժիսորները նրան հանգիստ չէին տալիս ու ի վերջո համոզեցին վերադառնալ կինո։ Վերադարձի գինը ամուսնալուծությունն էր՝ դերասանուհու ամուսինը կտրուկ դեմ էր նրա նկարահանվելուն։ Դստերը նա թողեց ամուսնու մոտ։

Ավելի ուշ նա սկսեց հարբել ու արդյունքում հեռացավ մեծ էկրաններից։

Շրիդեվի, 54 տարեկան

Հնդկական կինոյի ամենահայտնի դերասանուհիներից մեկն է, բազմաթիվ մրցանակների է արժանացել, սակայն 1977-ին հեռացավ մեծ էկրաններից, իրեն նվիրեց ընտանիքին ու դուստրերին։ Այսօր նա պրոդյուսեր է։

Ջայապրադա, 55 տարեկան

Միակ դերասանուհին է, ով նկարահանվել է 7 տարբեր լեզուների ֆիլմերում եւ 7 այդ լեզվին էլ հրաշալի տիրապետել։ Այսօր դերասանուհին պատգամավոր է եւ զբաղվում է Հնդկաստանում կանանց իրավունքների պաշտպանությամբ։

Ջարմենդրա, 81 տարեկան

19 տարեկանում նրան ստիպեցին ամուսնանալ, եւ այդ ամուսնությունից նա 2 երեխա ունեցավ։ Ի դեպ, վերջիններն այսօր երկուսն էլ Հնդկաստանում հայտնի դերասաններ են։ Սակայն դերասանը շուտով լքեց ընտանիքն ու սկսեց նկարահանվել ֆիլմերում։ «Զիտա եւ Գիտա» ֆիլմի նկարահանումների ժամանակ ծանոթացավ դերասանուհի Հեմա Մալինիի հետ, ու նրանք երկրի ամենաքննարկվող ու հայտնի զույգը դարձան։ Նրանք ամուսնացան ու երկու դուստր ունեցան։ Ոչ մի ամուսնական զույգ Հնդկաստանում այդքան հայտնի չէ, որքան նրանք։  

Հեմա Մալինի, 68 տարեկան

Աստղ նա դարձավ Գիտայի դերի շնորհիվ։ Հնդկաստանի ամենահայտնի դերասանուհիներից մեկը, ով հիմա զբաղվում է քաղաքականությամբ եւ պատգամավոր է։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ