27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նոր թեստ

Օհանյան-Րաֆֆի-Oսկանյան դաշինքը մնալու է քաղաքական դաշտում եւ ձեւավորելու լայն ընդդիմություն։ Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է ՕՐՕ դաշինքի առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Այսօր ընդգրկված չենք խորհրդարանում, անկասկած, մեր գործունեությունը ծավալելու ենք խորհրդարանից դուրս, դա նշանակում է նաեւ, որ լայն ընդդիմության ձեւավորումը հնարավորություն կտա ազդել այս իշխանությունների վրա, որոնք լսելով ժողովրդին՝ ճիշտ որոշումներ կկայացնեն երկրի ապագայի համար։ Մենք ակտիվ քննարկումների մեջ ենք ՕՐՕ դաշինքում ընդդգրկված քաղաքական ու հասարակական կազմակերպությունների հետ»,-ասել է Սեյրան Օհանյանը։

Սեյրան Օհանյանը ասել է, որ դաշինքի ղեկավար կազմով ակտիվ քննարկումներ են անցկացնում հետագա գործունեություն ծավալելու համար։

«Այսօր մենք ղեկավարներով քննարկումներ ենք անցկացնում, վերլուծել ենք այն, ինչ տեղի է ունեցել եւ քաղաքական դաշտում մնալու ենք, համագործակցելու ենք ու այն ինչ այսօր լրատվամիջոցներում արտահայտել են իմ գործընկերները՝ «Ժառանգության» ու «Համախմբում» կուսակցության ղեկավարները, համահունչ է այն ամենին, ինչ ես եմ մտածում եւ կարծում եմ, որ մարդիկ, որոնք որ Հայաստանի անկախության տարիներին մեծ դերակատարություն են ունեցել ու զբաղվել են քաղաքականությամբ, եւ մանավանդ ես, որ ռազմաքաղաքական գործունեությամբ եմ զբաղվել, իմ հնարավարությունները կներդնեմ ու կծառայեմ իմ հայրենիքին։Քննարկումները տեղի են ունենում դաշինքի քաղաքական կուսակցությունների ու հասարակական կազմակերպություների ներսում, հետագայում գործելու ձեւաչափերն ու սկզբունքները մենք կորոշենք, տարբեր կուսակցական միջոցառումներ ենք պլանավորում»,-ասել Սեյրան Օհանյանը։

Պաշտպանության նախկին նախարարը նշել է, որ խորհրդարանը չի արտահայտում հասարակության բոլոր խավերի տեսակետները, ինչի համար անհրաժեշտ է արտախորհրդարանական գործունեությունը, որն էլ ծավալելու է ՕՐՕ դաշինքը։ Սեյրան Օհանյանը շեշտել է, որ արտախորհրդարանական գործունեությունը ծավալելու են ՀՀ օրենքների շրջանակում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ