27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Եվ Տերը իմ աղոթքներին ունկնդիր եղավ

Տե՛ր, այդքան սաստով մի՛ հանդիմանիր, և խրատներդ բարկությամբ մի՛ տուր, այլ ողորմի՛ր ինձ, զի հիվա՛նդ եմ ես. խռովքի՛ մեջ են ոսկորները իմ, և Դո՛ւ կարող Ես միայն բժշկել: Հոգիս սաստկությամբ ալեկոծվե՛լ է, և Դո՛ւ մինչև ե՞րբ: Ետ դարձիր, Աստվա՛ծ, և փրկի՛ր անձն իմ, ապրեցըրո՜ւ ինձ Քո ողորմությամբ: Եվ ո՞վ կարող է մահվանից հետո հիշե՛լ- խնդրե՛լ Քեզ կամ դժոխքն ընկած՝ Քեզ խոստովանել:

Իմ վաստակները հեծեծանքների՛ս մեջ են երևում. և ամեն գիշեր ես իմ մահիճն եմ լվանում լալո՛վ, ու անկողինս խոնավ ու թա՛ց է իմ արցունքներից: Նեղսրտությունից՝ ա՛չքս է պղտորվել, և մաշվե՛լ եմ ես թշնամիներիս հալածանքներից: Ինձանից հեռո՛ւ գնացեք, դո՛ւք, որ՝ անօրենության գործե՛ր եք անում: Եվ Տերը լսե՛ց ձայներն իմ լացի, իմ աղոթքներին ունկընդի՛ր եղավ, և խնդրանքներս լսե՛ց- ընդունե՛ց: Պիտի ամաչե՛ն և պիտի սաստի՛կ խռովվեն բոլոր թշնամիներըս, պիտի ե՛տ դառնան, և ամիջապե՛ս պիտի ամաչեն, և պիտի ահո՛վ լի ալեկոծվեն:

Սաղմոս 6

Գրաբարից փոխադրությունը՝ Մաքսիմ Ոսկանյանի

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ