27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հերիք է` ամբախ-զամբախ խոսեն

«Միգուցե, ժամանակն անցել է, որ որոշ քաղաքական ուժեր արդեն թողնեն քաղաքականությունը և հեռանան քաղաքական դաշտից»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Գագիկ Բաղդասարյանը:

Հարցին, թե ում նկատի ունի, նա պատասխանեց. «Բոլոր այն ուժերին, ովքեր որ մատների արանքով են նայում քաղաքական այս պրոցեսներին. նրանք կամ պետք է դուրս գան փողոց և ժողովդրին բացատրեն, որ այլևս այսպես շարունակել հնարավոր չէ, կոնկրետ գործողությունների դիմեն, և հերիք է` ամբախ-զամբախ խոսեն, կամ պիտի հեռանան:

Թե չէ տեսախցիկների առաջ կանգնում են, սկսում են մեծ-մեծ փռթել, թե երկրում վատ է: Բոլորս էլ տեսնում ենք, որ ամեն ինչ վատ է, քանի որ օր օրի շարքային քաղաքացու վիճակը դժվարանում է, և մի կտոր հաց վաստակելը խնդիր է դառնում, բայց դա նաև արդյունք է առաջին հերթին մեր այսօրվա ընդդիմադիրների, որոնք դարձել են մեր իշխանության կցորդը»,-եզրափակեց Գագիկ Բաղդասարյանը:maxresdefault

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ